ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բռնցքամարտիկները մեկնում են Ուկրաինա

ՎԻԴԵՈ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնում է ուսումնամարզական հավաքի:

Թիմը գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մեկնել է Ուկրաինա: Մեր հավաքականը համատեղ հավաք կանցկացնի Չեխիայի, Լեհաստանի, Բելառուսի և Ուկրաինայի երկրորդ ընտրանիների հետ: Հայաստանի թիմը փետրվարի 17-18-ին նաև ընկերական մենամարտեր կանցկացնի և փետրվարի 19-ին կվերադառնա Երևան:

Հավաքին կմասնակցեն Արթուր Հովհաննիսյանը (52 կգ), Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Արմեն Մաշակալյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Գոռ Ներսիսյանը (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ), Գուրգեն Մադոյանը (+91 կգ), ինչպես նաև Անուշ Գրիգորյանը (51 կգ), Անի Հովսեփյանը (69 կգ):

Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրերի համար բռնցքամարտիկները կմասնակցեն երկու մրցաշարի` մեկը կկայանա Լոնդոնում մարտի 14-24-ը, որը համարվում է Եվրոպա աշխարհամասի որակավորման մրցաշար, իսկ երկրորդը` Փարիզում մայիսի 13-24-ը:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: 206 երկրների մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մրցաձևերում: 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ կհյուրընկալի Օլիմպիական խաղերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular