ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ընթացող  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների «Մարտի 1-ի» ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննության ժամանակ հունվարի 31-ին Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմը  դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց մի շարք կետեր, որոնք, ըստ իրեն, հաստատում են դատավոր Դանիելյանի  ինքնաբացարկի անհրաժեշտությունը:

«Դուք արել եք այն, ինչ Հայաստանի իրավական համակարգի պրակտիկայում տեղ չէր ունեցել, զրկեցիք պաշտպանական կողմին դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից  այն դեպքում, երբ խոսքը հենց վերաբերում էր պաշտպանական կողմին, նույնիսկ ձեզ հետաքրքիր էլ չէր պաշտպանական կողմի դիրքորոշումը»,-ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելիս ասաց պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը:

Հովհաննես Խուդոյանի կարծիքով էլ` այն դատարանը, որի գործողություններն արդեն իսկ բացահայտ կերպով ցուցադրել են  հակակրանքը,  չի կարող անաչառ քննություն իրականացնել Ռոբերտ Քոչարյանի իրավախախտմանը  վերաբերող գործի քննության ընթացքում:

«Մենք գործ ունենք մի բողոքի հետ, որը  ոչ միայն խիստ վերաբերում է իմ վստահորդի շահերին, նաև ներկայացնում է ընդհանուր հանրային շահ: Խոսում ենք մի բողոքի մասին, որի շրջանակներում պարզ է դառնալու՝ արդյոք Հայաստանն ի դեմս դատախազության, Հատուկ  քննչական ծառայության, դատարանների, շահագրգռված է «Մարտի 1»-ով իրականացնել ամբողջական և բազմակողմանի քննություն, թե այդ քննությունը պետք է ուղղորդված լինի»,- հայտարարեց Խուդոյանը:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշեց, որ ներկայացված ինքնաբացարկի միջնորդության մեջ որևէ հիմք, որոնք նախատեսված կլինեն Քրեական դատավարության և Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով, չի տեսնում, հետաևաբար առարկում է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության դեմ:

Դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ միջնորդության կապակցությամբ դատական ակտ կայացնելու:

Եվ ահա այսօր դատարանը պետք է հրապարակի ինքնաբացարկի վերաբերյալ դատական ակտը:

Դատական նիստը սկսվեց ժամը 10:00-ին, և դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular