ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուլսար լեռան վրա նոր տեսակ է հայտնաբերվել (լուսանկարներ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Կենդանաբան Վասիլ Անանյանը 2019թ.-ի ընթացքում իր կատարած ուսումնասիրությունների արդյունքում ուշագրավ արդյունքներ է գրանցել. Վերջինս Հայաստանի կենդանական աշխարհի համար երկու նոր տեսակ է հայտնաբերել:

«Հայաստանի համար նոր տեսակ՝ Aeshna juncea: Հայտնաբերվել է (2018) 2019 թ. Ամուլսար լեռան վրա: Սա հազվագյուտ եւ փոքրաքանակ սառցային շրջանի վերապրուկ է Հայաստանում»,- լուսանկարներին կից գրել է նա:

Հայաստանի համար մյուս նոր տեսակը՝ Sympetrum arenicolor, հայտնաբերվել է Հայտնաբերվել է Վեդիի եւ Խոր Վիրապի շրջակայքում 2019թ.-ի աշնանը:

EcoNews.am-ը զրուցեց Կենդանաբան Վասիլ Անանյանի հետ, որը հայտնեց՝ ուսումնասիրության մասին ամբողջական հոդվածը լույս կտեսնի գարնանը: «Այնտեղ շատ հետաքրքիր նյութեր կան այդ միջատի մասին, որոնք առանձին ուսումնասիրության կարիք ունեն»,- նշեց նա:

Aeshna juncea տեսակը հայտնաբերվել է Ամուլսարի լանջին: Մեզ հետ զրույցում Վասիլ Անանյանը մանրամասնեց. «Հանքավայրի տարածք է, թե՝ ոչ, ես չեմ կարող ասել. այնտեղ ոչ մի տեղ նշված չեն այդ սահմանները: Տարածքում ես նաեւ մեկ լիճ կուզեի ստուգել, որտեղ չկարողացա գնալ, քանի որ ասեցին, թե հանքի տարածքում է. Բենիկի լիճը: Ես արբանյակային նկարներով նայել եմ այդ լիճը եւ այնտեղ առափնյա բուսականությունը մաքրել են, ինչ-որ աշխատանքներ են արել, իսկ դա նշանակում է՝ կենդանին, որը 99 տոկոս հավանականությամբ այնտեղ ապրում է, ջրի ռեժիմի հետ փոփոխություններն իր վրա կարող են բացասական ազդել, բայց ես չեմ կարողացել այնտեղ գնալ»:

Մեր ճշգրտող հարցին, թե արդյո՞ք տեսակը մինչ այժմ եղել է Հայաստանում, կենդանաբանն ընդգծեց, որ տեսակը Հայաստանում կա սառցե ժամանակաշրջանից մինչ այսօր, դա ռելիկտային տեսակ է, սակայն մարդիկ մինչեւ այսօր չեն տեսել, չեն հայտնաբերել: 

Խոսելով կենդանատեսակի տարածվածության մասին Վասիլ Անանյանը նշեց, որ համաշխարհային մակարդակով Aeshna juncea-ը լայն տարածված տեսակ է, ամբողջ Եվրասիայով, նաեւ՝ Հյուսիսային Ամերիկայով եւ միջազգային մակարդակով վտանգված չէ: «Բայց դա մեզ համար այդքան էլ հետաքրքիր չէ, մեզ համար էական է տեսակի վիճակը Հայաստանում, իսկ այդ տեսակետից տեսակը միայն մի փոքր կետից է հայտնի ու այնտեղ ընդամենը մի քանի տասնյակ առանձնյակներ են, ինչը նշանակում է, որ այդ տեսակի թվաքանակը շատ-շատ քիչ է, բայց չի բացառվում, որ Հայաստանում այլ վայրերում էլ հայտնաբերվի... չի բացառվում, բայց դեռ հայտնաբերված չէ»:

Հարցին, թե՞ ավելի լայն ուսումնասիրության դեպքում հնարավոր է անհրաժեշտություն առաջանա հայտնաբերված տեսակները ՀՀ կենդանիների կարմիր գրքում ընդգրկել, մեր զրուցակիցը կարեւոր դիտարկում արեց: Ըստ նրա՝ Sympetrum arenicolor տեսակը, որը հայտնաբերվել է «Խոր վիրապ» պետական արգելավայրի տարածքում, տասնամյակներ շարունակ մարդու կողմից արդեն իսկ ձեւափոխած կենսամիջավայրում է ապրում: «Այս տեսակը մարդու փոփոխության հետեւանքով «բենեֆիտներ» է ձեռք բերել, իրեն այնտեղ ոչ մի բան չի սպառնում, այդ հսկա տարածքում, ճահճուտներում ապրում է, եւ մարդու գործունեությունը նրան չի սպառնում: Այդ տիպի նոր տեսակները շտապ կարգով կարմիր գրքում ներառելու անհրաժեշտություն չկա, բայց մյուս տեսակը, որը հայտնաբերվել է Ամուլսարի տարածքում /Aeshna juncea/, ապրում է շատ սահմանփակ, փոքր կտոր հողի վրա եւ մարդու գործունեությունն այդտեղ կարող է միանգամից ազդել եւ վերացնել այն. նման տեսակներին լուրջ է պետք վերաբերվել: Նման տեսակները, որոնք շատ քիչ տեղերից են հայտնի եւ իրենց բնակավայրերը փոփոխվում են մարդու կողմից, պետք է ուշադրության տակ լինեն եւ անպայման կարմիր գրքում ներառվեն»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի ամռանը Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման տարածքում հայտնաբերվեց կարմիրգրքյան կենդանատեսակ եւ կարմիրգրքյան բուսատեսակ, որոնք նախկինում հայտնաբերված չեն եղել: ԲԸՏՄ նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը հայտնեց, որ դրանք հանդիսանում են նոր ի հայտ եկած էկոլոգիական գործոններ եւ առաջարկեց ուժը կորցրած ճանաչել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից 29.04.2016թ. հաստատված թիվ ԲՓ-35 պետական փորձաքննական եզրակացությունը: Իրադարձությունների զարգացման ընթացքում «պարզվեց», որ հայտնաբերվածը չի հանդիսանում նոր էկոլոգիական գործոն, այն դեպքում, երբ ՀՀ ականավոր գիտնականներ պնդել են հակառակը: Արթուր Գրիգորյանն ազատվեց ԲԸՏՄ ղեկավարի պաշտոնից 2019թ.-ի հունվարին:

    
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular