ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սա պետական ինքնասպանություն է. Գոռ Հովհաննիսյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գերմանիայում աշխատանքային երկարամյա փորձ ունեցող իրավագիտության դոկտոր, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` անդրադառնալով Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու՝ իշխանության նախաձեռնության անհրաժեշտությանը: Նրա կարծիքով` չկա պետության ողնաշարը կոտրելու ավելի կարճ ճանապարհ, քան Սահմանադրությունը փոխելն առանց այդ փոփոխությունների սահմանադրականությունը նախապես ստուգելու: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ինչո՞ւ է պարտադիր միջազգային պայմանագրերի և Սահմանադրության փոփոխությունների նախնական սահմանադրական վերահսկողությունը (անգամ եթե դա Սահմանադրության մեջ բառացիորեն նշված չլիներ)

1. Միջազգային պայմանագրերի մասով

Եթե պետությունը վավերացնի միջազգային պայմանագիրը՝ առանց նախապես դրանով ստանձնած պարտավորությունների սահմանադրականությունը ՍԴ-ի կողմից ստուգվելու, ապա դրանց հակասահմանադրականության դեպքում կկանգնի հետևյալ լուրջ պրոբլեմի առաջ։


Միջազգային իրավունքում պետությունն իրավունք չունի հրաժարվելու իր միջազգային իրավական պարտավորությունների կատարումից՝ վկայակոչելով դրանց հակադրվող ազգային իրավունքը։ Հրաժարվելու դեպքում կենթարկվի միջազգային իրավական սանկցիաների։

Արդյունքում` պետությունը կհայտնվի անելանելի վիճակում. կա՛մ պիտի կատարի իր միջազգային պարտավորությունները և դրանով անխուսափելիորեն խախտի Սահմանադրությունը, կա՛մ հարգի Սահմանադրությունը և ենթարկվի միջազգային իրավական սանկցիաների։ Նման հիմար վիճակում չհայտնվելու համար պետք է ուղղակի նախապես դիմել ՍԴ։

Համեմատություն գերմանական իրավունքի հետ. գերմանական սահմանադրական իրավունքում գոյություն չունի իրավանորմերի նախնական վերահսկողություն։ Բայց Գերմանիայի Դաշնային ՍԴ-ն օրենքով որևէ տեղ չնախատեսված բացառություն է անում միջազգային պայմանագրերի համար վերևում նշված անելանելի հիմար վիճակից խուսափելու համար։

2. Սահմանադրության փոփոխությունների մասով


Երբ օրենսդիրն օրենք է փոփոխում, ապա նա կաշկանդված է Սահմանադրությամբ։ Օրենքի ցանկացած փոփոխություն, որը հակասում է Սահմանադրությանը, անվավեր է (սա գիտեն բոլորը)։ Սահմանադրությունը փոփոխելիս առաջին հայացքից կարծես ոչնչով կաշկանդված չենք, ախր հենց Սահմանադրությունն ենք փոփոխում. Սահմանադրությունից բարձր ուրիշ ակտ չկա երկրում։


Բայց դա միայն առաջին հայացքից է այդպես։ Սահմանադրության փոփոխությունները նույնպես սահմաններ ունեն, ամեն ինչ չի կարելի փոխել Սահմանադրության մեջ։ Եվ այդ սահմանները գծում են Սահմանադրության անփոփոխելի դրույթները։ Դրանք ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, քան Սահմանադրության մյուս նորմերը։ Հետևաբար, Սահմանադրության փոփոխությունները, որոնք հակասում են այդ անփոփոխելի դրույթներին, նույնպես անվավեր են։

Եթե պետությունը փոփոխի Սահմանադրությունն առանց ՍԴ-ում նախապես ստուգել տալու այդ փոփոխությունների սահմանադրականությունը (էս դեպքում համապատասխանությունը միայն անփոփոխելի դրույթներին), ապա այդ փոփոխությունների հակասահմանադրականության դեպքում կրկին կհայտնվի վերին աստիճանի հիմար վիճակում։

Այդ հակասահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից կդառնան գործող սահմանադրական իրավունք, որոնցով կաշկանդված կլինեն բոլոր պետական մարմինները։ Արդյունքում` կունենանք հակասահմանադրական սահմանադրական իրավունք: Պետական մարմիններն ստիպված են լինելու կիրառել այդ հակասահմանադրական սահմանադրական նորմերը՝ խախտելով Սահմանադրության անփոփոխելի դրույթները, որոնք կազմում են մեր պետության ողնաշարը։ Հետևաբար, չկա պետության ողնաշարը կոտրելու ավելի կարճ ճանապարհ, քան Սահմանադրությունը փոխելն առանց այդ փոփոխությունների սահմանադրականությունը նախապես ստուգելու։

Ավելին, հնարավոր չի լինի ազատվել այդ հակասահմանադրական սահմանադրական դրույթներից նաև հետագա վերահսկողության միջոցով։ Նախ՝ գոյություն չունի գործող սահմանադրական նորմերի սահմանադրականության ստուգման վարույթ։ Երկրորդ՝ քանի որ ՍԴ-ն ինքը կաշկանդված է Սահմանադրությամբ, ապա նա չի կարողանա հակասահմանադրական ու անվավեր ճանաչել այն նորմերը, որոնցով ինքը կաշկանդված է։ Արդյունքը՝ պետական ինքնասպանություն։

Ո՞րն է այս ամենի տրամաբանական հետևությունը. ոչ մի նշանակություն չունի, թե սահմանադրությունը պահանջում է նախնական վերահսկողություն, թե ոչ, դա պարտադիր է` նախ, ըստ տարրական տրամաբանության և հետո` պետական անվտանգության շահերից ելնելով: Մաղթում եմ Ձեզ ուրախ ժամանց Սահմանադրության հետ վտանգավոր խաղերում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular