Ամուսնությունից 12 օր անց Պամելա Անդերսոնը բաժանվել է ամուսնուց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնը եւ կինոպրոդյուսեր Ջոն Փիթերսն ամուսնությունից 12 օր անց բաժանվել են, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին։
Պարբերականի հաղորդմամբ՝ զույգը «դադար» է վերցրել հարաբերություններում։ Դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը պատմել է, որ զույգը դեռ չի ներկայացրել փաստաթղթերն ամուսնության մասին վկայականի համար։
«Մենք դադար ենք վերցնում՝ վերագնահատելու այն, ինչ ցանկանում եք կյանքից ու մեկս մյուսից։ Կյանքը ճանապարհորդություն է, իսկ սերը՝ գործընթաց։ Հաշվի առնելով այս ունիվերսալ ճշմարտությունը՝ մենք որոշում ենք կայացրել հետաձգել ամուսնության մասին վկայականի ձեւակերպումը»,- ասված է Անդերսոնի հայտարարության մեջ։
Զույգը խնդրել է չխառնվել իր անձնական կյանքին