ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նա խելագարվում է քեզ համար, բայց լուրջ հարաբերություններ չի ուզում. Ինչո՞ւ

Քեզ կարող է վախեցնել ու շփոթեցնել այն, որ տղամարդը, ով քեզ դուր է գալիս, պատրաստ չէ լուրջ հարաբերություններ կառուցել, հատկապես, երբ թվում է, թե ձեզ մոտ ամեն բան լավ է, և նա նույնիսկ չի ամաչում խոսել քո հանդեպ ունեցած իր զգացմունքների մասին: Եվ այդ իրավիճակը քեզ սպանում է: Դու անընդհատ մտածում ես դրա մասին, քանի որ չես հասկանում, թե ինչու նա չի ուզում հաջորդ քայլն անել: Եվ այսպես, որն է խնդիրը…

1. Անհարմար ժամանակ

Միգուցե հիմա նրա կյանքում առանց այդ էլ շատ բան է տեղի ունենում: Նա կարող է պլանավորել այլ քաղաք տեղափոխություն, նոր աշխատանքի փնտրտուք կամ այլ լրջագույն փոփոխությունների նախաձեռնում, որոնք կարող են վտանգել ձեր հարաբերությունները: Եվ նա զգում է, որ ավելի լավ է այժմ չշտապել:

2. Նա զգուշանում է նախկին անհաջող փորձի պատճառով

Բարդ բաժանումները մարդկանց պակաս լավատես են դարձնում նոր հարաբերություններ սկսելու համար: Արժե խոսել, թե արդյո՞ք նրան պարզապես ավելի շատ ժամանակ է պետք անցյալը մոռանալու համար, թե՞ նա հավերժ որոշել է սիրային գործերի վերջը տալ:

3. Նա վստահ չէ, որ դու իր ճակատագիրն ես

Միգուցե քո մեջ ինչ-որ բան նրան հետ է պահում հարաբերություններում հաջորդ քայլը կատարելուց:

4. Նրա մոտ դեռ զգացմունքներ են մնացել նախկին սիրո հանդեպ

Իհարկե, վատ է, որ նա առհասարակ ինչ-որ բան է սկսել քեզ հետ, եթե դեռ չի կարողանում մոռանալ իր նախկինին: Դու իսկապես կարող ես նրան դուր գալ, բայց նրա զգացմունքներն իր նախկին սիրո հանդեպ դեռ չեն անցել, և միգուցե նա դեռ հույս ունի վերամիավորվել վերջինիս հետ:

5. Նա շատ լրջորեն է վերաբերվում հարաբերություններին

Մինչ ոմանք կարող են մտածել, որ պատրաստ են արագորեն հարաբերություններ կառուցել ինչ-որ մեկի հետ, նա չի շտապում: Նա պատրաստ է լուրջ հարաբերությունների, պարզապես չի ուզում իրադարձություններն արագացնել:

6. Նա վախենում է լուրջ պարտավորություններից

Նա չի ուզում իրեն ներքաշել ինչ-որ այդքան լուրջ ու երկարատև մի բանի մեջ, եթե չգիտի, թե ինչ կարող է վաղը պատահել, և ինչով դա կարող է ավարտվել:

7. Նա վախենում է, որ քո հանդեպ բավարար զգացմունքներ չունի

Անգամ սիրո առկայության դեպքում են մարդիկ բաժանվում միմյանցից: Դա վախեցնում է, և դա նորմալ է, որ նա ուզում է խնայել քեզ ու իրեն հոգեկան ցավից, եթե գիտի, որ բավարար զգացմունքներ չի տածում քո հանդեպ: Այնպես որ, ավելի լավ է անմիջապես բաժանվել, քան հետո, երբ դուք ավելի ուժգին կկապվեք միմյանց:

8. Նրան դուր է գալիս, որ ամեն բան այնպես լինի, ինչպես հիմա է

Դա նրա հարմարավետության գոտին է: Նա հարաբերություններից ստանում է այն ամենը, ինչ ուզում է, առանց լուրջ հետևանքների և բազմաթիվ այլ տարբերակներով:

9. Նա դեռ ուզում է վայելել ազատ կյանքը

Նա պատրաստ չէ հրաժարվել մնացած բոլոր կանանցից, որ միայն քեզ հետ լինի: Եվ դա նորմալ է, թեկուզև քեզ համար` տհաճ:

10. Նա պարզապես ուզում է զվարճանալ

Այո, դու հիասքանչ ես: Նրան դուր է գալիս քեզ հետ ժամանակ անցկացնել, բայց միայն այդքանը: Նա երկարատև պլաններ չի կազմում քո վերաբերյալ, չի պատկերացնում ապագան քեզ հետ, դրա համար էլ չի շտապում ձեր հարաբերությունները պաշտոնականացնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular