Ի՞նչ էր նկարել Ստալինն իր նոթատետրում մահվանից առաջ. ողջ ճշմարտությունը ԽՍՀՄ առաջնորդի վերջին մտքերի մասին
Ստալինի մահը ողբերգությամբ էին ողողում նրա հետնորդները, ովքեր կարծում էին, որ ԽՍՀՄ-ը կորցրեց իր հորն ու ամենավստահելի առաջնորդին, ով միայն մտածում էր իր ժողովրդի բարօրության մասին։ Պարզվում է՝ նա մահվանից առաջ հաճախ էր նկարում իր նոթատետրում, և վերջերս հստակ պարզ դարձավ, թե ինչ էր նկարել Ստալինն իր մահվանից առաջ։
Ոչ միայն իր աղջիկն, այլ նաև շատերը նկատել էին, որ Ստալինը սկսել էր հաճախ նկարել ու սկզբում դրանք հստակ պատկերներ չունեին, սակայն ժամանակի ընթացքում այդ պատկերները փոխվեցին։
Հոգեբանները սկզբնական պատկերները վերլուծելիս նշում էին, որ նա պարզապես հստակ գծեր ու երկրաչափական պատկերներ է նկարում, որոնք ավելի են ընդգծում նրա ամուր բնավորությունն ու առաջնորդական նկրտումները։ Սակայն շուտով Ստալինը սկսեց նկարել գայլեր։ Այո՛, այո՛ գայլեր։

Այս գայլային հակումները տարօրինակ էին թվում նրա հարազատներին։ Կարևորագույն հանդիպումներից մեկի ժամանակ Ստալինը նշեց, որ գյուղացիները շատ լավ են անում, որ վերացնում ու սպանում են գայլերին, որովհետև այդ կենդանիներն ուղղակի վնասում են ընտանի կենդանիներին ու հասցնում գյուղացուն սովի։
Սակայն այսօր արդեն բազմաթիվ վերլուծաբաններ այլ կերպ են բացատրում Ստալինի այս խոսքերն ու մահվանից առաջ գայլեր նկարելը։
ԽՍՀՄ առաջնորդը վստահ էր, որ շրջապատված է դավաճաններով։ Նա նրանց միշտ համեմատում էր գայլերի հետ ու նշում, որ նրանք ոհմակի պես շրջապատում են իրեն։ Ականատեսները նաև նշում էին, որ Ստալինը միշտ ափսոսում էր, որ չի հասցնում վերացնել իր բոլոր թշնամիներին այնպես, ինչպես գյուղացիներն են վերացնում գայլերին։
Ահա, ըստ հոգեբանների, հենց սա էր պատճառը, որ մահվանից առաջ նա նկարում էր գայլերի՝ վստահ լինելով, որ դեռ իր շրջապատում կան դավաճաններ, ու ակնկարկելով, որ նրանց պետք է գտնել ու վերջնականապես արմատախիլ անել։