ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծով, արեւ, լողազգեստ, ջերմություն ձմռան ցուրտ օրերին. հայտնիներ, որոնք հանգիստը վայելել են «տաք երկրներում»

Ձմռան ցուրտ եղանակին մի քանի օր ծովի ափին անցկացնելը հատկապես հաճելի է։ Արեւն ու ջուրն օգնում են լիցքաթափվել, դրական հույզեր են հաղորդում ու նաեւ հնարավորություն տալիս առօրյային վերադառնալ գեղեցիկ արեւայրուքով։ NEWS.am STYLE-ն առանձնացրել է հայտնիներին, որոնք նախընտրել են ծովային հանգիստը։

Իվետա Մուկուչյան

Հմայիչ երգչուհին, որը միշտ առանձնանում է իր ոճային կերպարներով, ջերմ օրեր է անցկացրել Մեքսիկայում՝ Թուլումում։ Նա ֆեյսուքյան հրապարակմամբ հայտնել էր, որ ամբողջապես լիցքավորվել է եւ վերադարձել տուն՝ ձայնագրման ստուդիայում փակվելու։ «Այս տարի երաժշտությունը տարածվելու է արմավենիների նման, ինչպես Մեքսրկայում»,- գրել էր Իվետան ու արժանացել երկրպագուների հիացական մեկնաբանություններին։

Իննա Խոջամիրյան

Դերասանուհին, որն այժմ նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում եւ մարմնավորում գլխավոր հերոսուհու կերպարը, հանգիստն անցկացրել է Շարմ էլ Շեյխում։ Սոցիալական ցանցի իր էջում Իննան կիսվել է գեղեցիկ լուսանկարներով՝ առաջացնելով հետեւորդների հիացմունքը։

Մայա Պողոսյան

Գեղեցկուհի Մայա Պողոսյանը հանգիստն անցկացնում էր Թաիլանդում։ Նա չքնաղ բնապատկերների ֆոնին պարբերաբար լուսանկարներ էր հրապարակում ու կիսվում իր մտքերով։ «Փոփոխությունը կարող է վախեցնող լինել, բայց գիտե՞ք՝ ինչն է ավելի վախեցնող՝ վախին թույլ տալը քեզ ետ պահել աճից, զարգացումից, առաջընթացից»,- այս մակագրությամբ էր ուղեկցվում հրապարակումներից մեկը։

Բելլա Հադիդ

Արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սուրբ ծնունդից անմիջապես հետո սուպերմոդելը մեկնել էր տաք երկրներ, որտեղից երկրպագուներին պարբերաբար ուրախացնում էր լուսանկարներով ու տեսանյութերով։ Ջիջի Հադիդի քույրը հանգստի համար հովազային պրինտով լողազգեստ էր ընտրել՝ կարծես հուշելով, որ միկրոբիկինիները շարունակում են թրենդային մնալ։  

Սվետլանա Լոբոդա

Ռուսաստանում հայտնի երգչուհին նախընտրում է մինիմալիստական լողազգեստներ։ Լոբոդան գեղեցիկ կազմվածք ունի, եւ ծովափնյա հագուստն, իսկապես, սազում է նրան ու առաջացնում երկրպագուների հիացմունքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular