ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի կոմպրոմատ էլ Ուդոյի համար

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեկ Քննչական կոմիտեի Մարտունու բաժին բերման է ենթարկվել Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, ով ակնհայտորեն ապրում է քրեական բարքերով և ավելի շատ հայտնի է Ուդո մականունով:

Ասում են՝ Ղուկասյանը մեղադրվում է ստորգետնյա խողովակների յուրացման գործով և ես հավատում եմ դրան՝ Ուդոյի կերպարը հաշվի առնելով, ու հատկապես հիմք ընդունելով այն տխուր օրինաչափությունը, որ մեր քաղաքապետերի ու գյուղապետերի մեծամասնության համար այս մեղադրանքը սովորական բան է դիտվում:

Այլ խնդիր է, թե ինչու են հիմա հիշել Ղուկասյանին, երբ նրա ողջ գործնեությունը խնդրահարույց է քրեական օրենսգրքի տեսանկյունից:

Այս հարցի պատասխանը, ցավոք, դարձյալ լիովին տեղավորվում է մեր մենթալիտետային առանձնահատկություններում: Ուդոյի հանցագործությունները նախկինում հանդուրժվել, նույնիսկ խրախուսվել են, որովհետև նա իշխանության «մարդն է» եղել, իշխանության համար ընտրություն է կեղծել, ու նաև՝ «բարեխիղճ մուծվող» է եղել:

Հիմա իրավիճակը փոխվել է: Իշխանությունը որոշել է հոկտեմբերի 2-ին այլ մարդու դարձնել Սևանի քաղաքապետ և վախեցնում է Ռ. Ղուկասյանին, ով, ի հեճուկս իշխանության ցանկության, առաջադրվել է, և փորձում է պահպանել իր պաշտոնը: Հայաստանն իրավական երկիր չէ: Մեզանում էլ մարդու հանցագործությունները ներվում են, երբ նա իշխանության մեջ է կամ նրա սիրելին:

Նույն մարդը կարող է հաշված օրերի կամ շաբաթների ընթացքում կորցնել իր «անձեռնմխելիությունը»՝ իշխանության համար անցանկալի դառնալուց հետո: Նույն Ուդոյի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է դադարեցվել, եթե նա երեկվանից հետո «դարձի» գա և հրաժարվի ընտրապայքարից:

Ի դեպ, այն որ Հայաստանում շեշտը դրվում է ոչ թե իրավական մեխանիզմների, այլ կոմպրոմատների վրա, հաստատում է նաև ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Այն հանգամանքը, որ, սովորաբար իշխանությունները փորձում են կոմպրոմատները ջրի երես հանել, դա խոսում է այն մասին, որ կոմպրոմատներ կան: Իսկ եթե դրանք կան, դա արդեն խոսում է թեկնածուի խոցելիության մասին»,- վերջերս մեկ այլ ընտրության առիթով ասել է հանրապետական պատգամավորը:
Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Սարգիս Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular