ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քառօրյա պատերազմի քննությունից Տրանսպորտի և կապի նախարարությունը ոչ թե երկու, այլ զրո է ստացել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլ ամսին Ադրբեջանի սանձազերծած քառօրա պատերազմին դիմակայելը ինչ-որ տեղ նաև քննություն դարձավ իշխանությունների համար: Հայկական երկու հանրապետությունների մոբիլիզացիայի ժամանակ, չնայած որոշ թերություններին, պարզ դարձավ, որ մեր գերատեսչությունները մեծ հաշվով քննությունն անցան՝ դրական միավորներ ստանալով: Ասել է, թե հիմնականում բոլորն էլ կարող են դժվար պահին մոբիլիզացնել ինչպես սեփական, այնպես էլ պահուստային ուժերը և միահամուռ պայքար ծավալել թշնամու դեմ: Այս դժվարին փորձությունը հաղթահարիելուց հետո, սակայն, առավել ակնառու դարձավ, թե որ գերատեսչություններն էին ամենաանպատրաստը:
Փորձը ցույց տվեց, որ ամենաանպատրաստների առաջին հորիզոնականն զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, որին չէր հաջողվել տարիների դասերը սերտել և պատշաճ ուշադրություն դարձնել միջպետական ճանապարհներին:
Մամուլը բազմիցս է բարձրաձայնել Հայաստանի միջպետական ավտոմայրուղիների խայտառակ վիճակի մասին, սակայն, ինչպես ասում են, դրանք եղել և մնում են՝ ձայն բարբառո հանապատի:
Այն, որ մարդաբոյ փոսերի ու քարաթափման հետևանքով փակված միջպետական մայրուղիների պակաս չկա, փաստ է, բայց ոլորտի հարգարժան պատասխանատուներն իրենց բացթողումը կրկին փորձում են պարտակել ձմռան ամիսների ընթացքում «սեզոնային վնասվածքներ» բառակապակցությամբ:
Ո՞վ չգիտի, որ միջպետական ճանապարհներից Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրան հատվածն ամենից անմխիթար վիճակում գտնվողներից է, և տարի չկա, որ, անկախ եղանակից, այդ հատվածում նոր փոսեր չառաջանան: Իրականում, խնդիրը ոչ թե նշված հատվածում ասֆալտապատում անել-չանելն է, այլ գոյացած փոսերը վերացնելը, քանի որ շատ են այն հատվածները, որտեղ վարորդները ստիպված են լինում կյանքի ու մահու կռիվ տալով պայքարել, որ մեքենայով հանդերձ մոտակա բարձունքից չգահավիժեն:
Հարցին արդեն արձագանքել է ՏԿ նախարարությունը՝ նշելով, որ Սիսիան-Գորիս մայրուղու վիճակին ծանոթանալու նպատակով այդտեղ է եղել նաև նախարար Գագիկ Բեգլարյանը և համապատասխան առաջարկներ ներկայացրել կառավարությանը: Բայց, իրականում, պետք էր, որ նախարարը ոչ թե խնդիրը բարձրաձայնելուց հետո տեղում լիներ, ավելի վաղ:
Ինչ վերաբերում է մնացած միջպետական մայրուղիներին, ապա դրանք էլ մի լավ օրի չեն: Ամեն տարի փոսերը թեթև լցնելով ու ասֆալտե շպարով ծածկելով՝ Տրանսպորտի և կապի նախարարությունը հաշվետվություններ է ներկայացնում կառավարությանը, բայց իրականում ոչ մի հարց էլ հիմնովին չի լուծվում:
Տպավորությունն այնպիսին է, որ նշված գերատեսչությունը նստած սպասում է, որ մայրուղիների կամ հարակից պատվարների քարերը թափվեն, ճանապարհները փակվեն, հետո նոր միայն տեղից շարժվի, որոշ կոսմետիկ վերանորոգումներ կատարի:
Կարծես իշխանությունները հանգիստ նստած սպասում են, թե փոսերը երբ կբացվեն, որ մի երկու բահ հող ու ավազ լցնեն, քանի որ իրենք այդ ճանապարհներով ո´չ երթևեկում են, ո´չ էլ նման փորձություն հաղթահարում: Նրանք նման բաներից վաղուց ապահովագրված են, քանի որ երկար ճանապարհներ գնալիս միայն ուղղաթիռով են մեկնում:
Դրա համար էլ պատկան գերատեսչությունում հանգիստ ու խաղաղ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին են միայն կառուցապատում, այդ ֆոնին նկարվում ու ասուլիսներ կազմակերպում: Դա հասկանալի է, քանի որ այդ մայրուղու կառուցապատման վրա «դրված» գումարները ոչ մի աղերս չունեն եղած մայրուղիները պահպանելու վրա ծախսվող գումարների հետ: Ինչո՞ւ պետք է իրենց նեղություն տան ու սուղ ժամանակը քանդվող ճանապարհները փլուզվելուց փրկելու մասին մտածեն, քանի որ այդտեղ ո´չ փող կա, ո´չ շահ:
Իրականում պետք չէ դրսում վերապատրաստված բարձրակարգ մասնագետ լինել՝ հասկանալու համար, թե միջպետական մայրուղիներին հերթական փոսը որտեղ կարող է բացվել: Դրանք այնքան ակնառու են, որ հեռվից էլ անզեն աչքով երևում են: Ոչ թե պետք է գարնանը փոսերը հաշվել, այլ դրանով պետք է զբաղվել ողջ տարին՝ անկախ եղանակից:
Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավին», ապա այստեղ էլ շատ հարցեր կան, բայց դրանց հետո կանդրադառնանք: Ի դեպ, մեծ հարցականի տակ է, թե այդքան միլիոններ ու ռեսուրս ծախսելուց հետո իրականում այն որքանո՞վ կդիմանա ծանր ռազմական տեխնիկայի ծանրությանը: Հետաքրքիր է, թե այդ ժամանակ ինչ «լոլոներ» կհորինի պատկան գերատեսչությունը ու որքանով այն արդարացում կդառնա:
Ինչ վերաբերում է ճեղքված ու կիսված ավտոմայրուղիների մեղքը ձմռան ու ձյան վրա գցելուն և ոլորտի պատասխանատուների անգործությունը պարտակելու փորձերին, նշենք, որ մոլորակի հյուսիսային կիսագնդի բազմաթիվ երկրներում տարվա 6-8 ամիսը ձմեռ է, բայց, զարմանալիորեն, նրանց ճանապարհները ո´չ ճեղքվում են, ո´չ էլ:
Մեղքը ձմռան վրա գցելուց առաջ հիշեք, որ ձեր կատարած «աշխատանքը» շատ մոտ է անգործություն ցուցաբերելուն, իսկ բոլոր մեղայականներն ու արդարացումներն ավելի շատ ծիծաղ են առաջացնում, քան մտահոգություն: Մնում է արձանագրել, որ քառօրյա պատերազմի քննությունից Տրանսպորտի և կապի նախարարությունը ոչ թե երկու, այլ զրո է ստացել:


Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular