ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ryanair ավիաընկերության այսօր կայացած Միլան -Երևան չվերթից տուժած ուղևորների թիվը մոտ 5 տասնյակ է, նրանց մեջ մանկահասակ երեխաներ, հղի կանայք կան: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին տրամադրել է Passenger.am – ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը:

Նրա խոսքով` պատճառն ավիաընկերության ոչ կազմակերպված գործելաոճն է:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ryanair ավիաընկերության Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժել են ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Մոտ 50 ուղևոր մնացել են Միլանում։

«Միաժամանակ 24 և 25 համարի հաշվառման սեղաններն են գործել Ryanair -ի դեպի Ամման և Երևան չվերթերի համար: Քանի որ ոչ մի ինֆորմացիոն ցուցանակ չի եղել, ուղևորներն անկանոն ու խառը կանգնել են», – իրավիճակը ներկայացրեց Ղազարյանը: Ուղևորների շարքում եղել է նաև իրենց ընկերության ներկայացուցիչը։ Հաշվառումը սկսվել է թռիչքից 2 ժամ առաջ, այն իրականացրել է ընդամենը մեկ աշխատակից: Հաշվի առնելով, որ Ամման և Երևան մեկնող ուղևորները «խառնվել են իրար», ինչը ժամանակ է խլել, բացի այդ ուղևորների մեծ թիվը (եղած տվյալներով գրեթե բոլոր տոմսերը վաճառված են եղել), ուղևորների մի մասը չի հասցրել օդանավ նստել:

«Ոմանք հաշվառմանը չեն հասցրել մասնակցել նույնիսկ այն դեպքում, երբ ժամանակից էլ շուտ են եկել, ոմանք էլ հաշվառումն անցել են, սակայն նստեցմանը չեն հասցրել», – նշում է Ղազարյանն ու որպես օրինակ ավելացնում, որ ուղևորներից մեկն օդանավակայան է եկել գիշերը ժամը 2-ին, սակայն մինչև առավոտյան 5-ը դեռ հաշվառված չի եղել (Միլան-Երևան չվերթը պետք է կայանար առավոտյան 6-ին):

Ինչպես Ղազարյանին փոխանցել է օդանավում եղած ընկերության ներկայացուցիչը, օդանավը մոտ 10 րոպե ուշ է թռել, որովհետև ավիաընկերության աշխատակիցներն օդանավից սկսել են դուրս բերել հաշվառումն անցած, բայց նստեցմանը չհասցրած ուղևորների իրերը: Սա հարուցել է ուղևորների զայրույթը, օդանավում աղմուկ է բարձրացել, թե եթե այսքան ժամանակ են աշխատակիցները կորցնում ուղեբեռը դուրս հանելու համար, փոխարենը կարող էին իբրև թե նստեցումից ուշացած ուղևորներին ներս թողնել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular