ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն Իսկանդերի «հակաթույնը» փորձելու է գտնել Իսրայելում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արտյոմ Բալասանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՌԴ-ում Իսրայելի նախկին դեսպան Ցվի Մագենը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է իր տարածքն ապահով պաշտպանել իսրայելական ՀՕՊ արդիական համակարգերի շնորհիվ:

Իսրայելական ՀՕՊ համակարգերը նախատեսված են տարբեր հրթիռների խոցման համար, այդ թվում Իսկանդերների:Իսրայելի ու Ադրբեջանի միջև առկա ռազմական սերտ համագործակցության շրջանակներում Բաքուն կարող է իր տարածքը պաշտպանել «Волшебная палочка» իսրայելական համակարգի օգնությամբ:

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ընթացքում Երևանն ամբողջ աշխարհին ցուցադրեց Իսկանդեր համալիրները, ինչը բավականին խուճապային տրամադրություններ ստեղծեց Ադրբեջանում:Իսկանդերի շնորհիվ Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած օբյեկտ վերածվում է հնարավոր թիրախի:

Իսկանդեր համակարգերի առկայությունը ՀՀ ԶՈւ տրամադրության տակ փոխում է ռազմա-քաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում ու մասնավորապես Ադրբեջանի քաղաքական ու ռազմական ղեկավարության օրակարգն ու առաջնահերթությունները: Այժմ Բաքուն փորձելու է հակաթույն գտնել Իսկանդերների դեմ, ինչը բավականին բարդ է, սակայն Իսրայելի օգնությամբ Ադրբեջանը կփորձի հնարավորինս նվազեցնի Իսկանդերների ազդեցությունն ու ռազմական գերակայությունը:

«Волшебная палочка» համակարգը գործելու է Երկաթե գմբեթի հետ միասին՝խորը էշելոնացված ՀՕՊ համակարգի շրջանակներում: Թե ինչքանով այդ տանդեմը կկարողանա հակազդել Իսկանդերներին ավելի խորը կարող են վերլուծել ու եզրահանգումների գալ ռազմական մասնագետներն ու պրոֆեսիոնալ զինվորականները: Ինչ մնում է հարցի քաղաքական կողմին, ապա հաշվի առնելով Իսրայելի ու Ադրբեջանի մինչ այդ եղած ռազմա-քաղաքական խորը, դաշնակցային կապերն ու մի քանի միլիարդ դոլարի վաճառված գերժամանակակից զենքերը, այս անգամ էլ Բաքուն նավթադոլարների միջոցով կփորձի Իսրայելի կամ ՀՕՊ համակարգերում մասնագիտացված այլ երկրներից գնել հապատախասխան հակակշիռ զինատեսակներ: Չմոռանանք, որ աշնանը նախատեսված է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցը Բաքու:

Փաստորեն, Երևանը ցուցադրելով իր Իսկանդերներն՝ ադրբեջանա-իսրայելական հարաբերություններում նոր օրակարգ մտցրեց՝ռազմական էլ ավելի խորը համագործակցություն, եթե իհարկե Թել-Ավիվը գնա այդ նորագույն ամերիկա-իսրայելական համատեղ արտադրության համակարգերի վաճառքին Ադրբեջանին, հաշվի առնելով նաև Իրանի գործոնն ու ռեակցիան»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular