ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոպիտ զեկույց ԵԽԽՎ-ից. ո՞ւմ կսթափեցնի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլջունենը հունվարի 31-ին հայտարարություն են տարածել Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Զեկույցում մասնավորապես ասվում է.«Զսպվածությունը և հավասարակշռությունը ժողովրդավարական համակարգի կարևոր բաղադրիչներից են: Սա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ իշխանությունները պետք է գործեն օրենքի գերակայության սկզբունքի համաձայն և իրենց գործողություններում ու արտահայտություններում հարգեն այն, այդ թվում՝ անմեղության կանխավարկածի սկզբունքի շրջանակներում: Եթե նրանց մոտ չստացվի գործել այս սկզբունքների համատեքստում, նրանք քայքայում և վնասում են միմյանց: Հետևաբար, մենք անհանգստացած ենք, որ այս լարվածությունը, որ հասել է աննախադեպ մակարդակի, կարող է ամբողջ դատական համակարգին երկարաժամկետ վնասներ հասցնել»:

Զեկույցի կարևորության և հետևանքների մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

«Սովորաբար նման միջազգային զեկույցների լեզվական ոճը բավականին զուսպ է լինում: Նախ նշվում են դրական կողմերը, որից հետո նոր անցնում են քննադատությանը: Այս ամենը հաշվի առնելով՝ վեր ընշված զեկույցը բավական կոպիտ էր ձևակերպումների մեջ: Բացի այդ, զեկույցն իր մեջ պարունակում էր գնահատականներ և զգուշացումներ»,-ասաց քաղաքագետը:

Հարցին, թե այս զեկույցը հնարավո՞ր է համարել սթափեցնող՝ գործող իշխանության համար, Դանիելյանը պատասխանեց. «Ես տարանջատում կմտցնեմ իշխանության և Փաշինյանի միջև, քանի որ մեր իշխանության մեջ կան բավականին սթափ մտածող մարդիկ, ովքեր չեն ողջունում ՍԴ-ի հետ կապված իրավիճակը, քանի որ գիտեն՝ դա կարող է մեր պետության համար խնդիրներ առաջացնել: Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա կարծում եմ, որ ինչ-որ չափով կսթափեցնի: Կուժեղանա նաև իշխանական թևի  այն մարդկանց տեսակետները, ովքեր դեմ են նրա քաղաքականությանը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի անձի անհատական, անզուսպ հատկությունները, կարծում եմ, որ լիարժեք ձևով չի սթափեցնի և նա կփորձի այլ ձևով այդ խնդիրը լուծել»:

Քաղաքագետը ընդգծեց, որ այս զեկույցով ոչ թե ընկնում է Հայաստանի հեղինակությունը, այլ՝ Հայաստանի ներկայիս իշխանության հեղինակությունը: 

«Նոր իշխանությունը եկել է հեղափոխության և դեմոկրատիայի հաղթանակի իմիջով: Եվ սկզբնական փուլում՝ հատկապես Եվրոպայում, մեծ հույսեր էին իր հետ կապում: Այս զեկույցը ցույց է տալիս, որ այդ հույսերը հիմնականում սին են: Եկել է ոչ ժողովրդավար իշխանություն, որը ուզում է ամբողջովին տիրանալ իշխանությանը՝ եղանակների մեջ որևէ տարբերություն չդնելով: Այս առումով, իշխանության և անձամբ Փաշինյանի հեղինակությունը միջազգային եվրոպական ատյաններում բավականին անկում կապրի, առավել ևս, որ այդ անկումը վաղուց է սկսվել և արդեն շատ գործընկերներ Փաշինյանին որպես լուրջ քաղաքական գործիչ չեն դիտարկում: Զեկույցը ևս մի քայլ էր նետված այդ ուղղությամբ»,- նշեց Դանիելյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular