ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանից ստացված ծանրոցները վարակակի՞ր են․ բժշկի ցուցումները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կորոնավիորւսի տարածումը անհանգստություն է առաջացրել քաղաքացիների շրջանում։ Շատերին հետաքրքրում է՝ արդյո՞ք հնարավոր է վարակվել Չինաստանից ստացված ծանրոցներից։ Պարզվում է հավանականությունը, որ կվարակվեք ծանրոցներից չափազանց ցածր է, քանի որ վիրուսը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, սակայն մահանում է չորանալուց (եթե շատ եք անհանգստանում, կարող մաքրել/ լվանալ ստացածը), հենց նույն պատճառով էլ բանանները վտանգավոր չեն, իսկ այ սառեցումը վիրուսը լավ է տանում, այդ պատճառով մսի ներկրումը Չինաստանից արգելվել է։

Ձեզ ենք ներկայացնում բժշկոհի Լիդիա Այվազյանի կողմից ներկայացված մի քանի ցուցումներ, որոնք կօգնեք հնարավորինս զերծ մնալ կորոնավիրուսով վարակվելուց։

Շատ կարևոր է պահել հասարակ հիգիենայի կանոնները՝

•հաճախ լվացրեք ձեռքերը օճառով (վիրուսը զգայուն է pH -ի նկատմամբ)

մի՛ շփվեք նրանց հետ ովքեր ունեն սուր շնչառական վարակի նշաններ,

•մի՛ գնացեք մարդաշատ վայրեր ,

•եթե կան վարակի նշաններ, լավ կլինի դիմել բժշկի և մնալ տանը։

•շնչադիմակ կրեք հիվանդության նշանների դեպքում, ինչպես նաև, երբ խնամում եք հիվանդի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular