ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իջևանյան ԽԾԲ. ինչպես են վարչապետի մտերիմները պաշտոններ ստանում Նոր Հայաստանում

ՎԻԴԵՈ
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր մեղադրում Սերժ Սարգսյանին՝ կլանային քաղաքականության և իր քավոր-սանիկներին, դասընկերներին և բարեկամներին ամենա յուղոտ պաշտոնները բաշխելու մեջ: Փաշինյանը հայտարարում էր` եթե ինքը լիներ երկրի ղեկավար՝ քավորները և սանիկները պետական համակարգից «դուրս են շպռտվելու», քանի որ սա պետություն է, ոչ թե «թայֆա»:
 
Իհարկե, ընդդիմադիր Փաշինյանի հայտարարությունները ճշմարտություն էին, Սերժ Սարգսյանի մտերիմ շրջապատը իսկապես հաջողացնում էր բարձր պաշտոններ ստանալ և ապրել առոք-փառոք: Սակայն, ի՞նչ է այս առումով փոխվել Նոր Հայաստանում, արդյոք արդեն վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ինքը զե՞րծ է մնացել յուրայիններին պաշտոններ բաշխելուց: Մասնավորապես, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը չի հերքել, որ Փաշինյանի հետ քավոր-սանիկական կապերի մեջ է: Իմ Քայլից Վահե Ղալումյանը, ինչպես նաև Իջևանի քաղաքապետի ընտրություններում Իմ Քայլի թեկնածու Հայկ Ղալումյանը, Փաշինյանի մտերիմ ընկերներն են: Հայկ Ղալումյանը նաև Փաշինյանի քավորն է: Լյովա Երանոսյանին իր պաշտոնում փոխարինած Վահե Ղազարյանը, ով նախքան այս պաշտոնում նշանակվելը Տավուշի մարզային վարչության պետն էր, ըստ մամուլի տեղեկությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համադասարանցին է: Իջեւանի անտառտնտեսության տնօրենի պաշտոնում նշանակվել էր Մհեր Ղալթախչյանը, ով նույնպես Փաշինյանի ընկերական շրջապատից էր: Տավուշի մարզպետարանի կրթության բաժնի վարիչ էլ նշանակվել էր Մանե Ղազումյանը, ով, որոշ տեղեկությունների համաձայն, վարչապետի դասընկերուհին է, կամ ՝ առնվազն սովորել է վերջինիս հետ նույն դպրոցում:
 
Բերենք մեկ այլ օրինակ ևս՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի արդեն նախկին տեղակալ Արտակ Քամալյանը փետրվարի 1-ից կստանձնի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամի (նախարար) պաշտոնը: Քամալյանը ծնունդով Տավուշից է, ավելի կոնկրետ  Իջևանին հարակից Խաշթառակ գյուղից: Ըստ մամուլի տեղեկությունների ՝ չնայած նա ընդամենը նախարարի տեղակալն էր, սակայն Փաշինյանը հիմնականում նրա հետ էր խորհրդակցում գյուղատնտեսական հարցերով։ Ավելին, նրա խորհրդով է նաև կրճատվել ՀՀ Գյուղնախարարությունը և միացվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը։ Հետագայում՝ 2019 թվականի հունիսի 4-ից, Արտակ Քամալյանը նշանակվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնում և կոորդինացնում էր գյուղատնտեսական ոլորտը։
 
Այս օրինակները գալիս են ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանը փաստացի անում է նույնը՝ ինչի մեջ մեղադրում էր Սերժ Սարգսյանին: Ստացվում է` «թայֆայության» ոգին, կլանային քաղաքական մտածելակերպը տեղ է գտել նաև Նոր Հայաստանում…
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular