ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել են պաշտոնի չարաշահմամբ պետական գույքը մի քանի անգամ ցածր գնով օտարելու դեպքեր

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված՝ պետական սեփականություն հանդիսացած գույքի՝ նախկինում իրականցված օտարման գործընթացների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրությունները, որոնց ընթացքում պարզվում են միևնույն հանցավոր սխեմայով առերևույթ թույլ տրված հանցավոր չարաշահումներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, մասնավորապես, հերթական երկու գործարքների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի հիման վրա իրականացված ուսումանսիրությամբ պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները՝ առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։
 
Նշված առաջարկների հիման վրա ՍՊԸ-ն 01.12.2016թ. իրականացրել է Երևանի Արաբկիր համայնքի Ն. Զարյան փողոց 22 շենք, թիվ 16 հասցեում գտնվող 101.07 քմ մակերեսով նկուղի, ինչպես նաև առանձին՝ Աջափնյակ համայնքի 16 թաղամասի թիվ 19 հասցեում գտնվող 115.5 քմ մակերեսով տարածքի գնահատում, որոնց արդյունքում առաջին հասցեում նշված անշարժ գույքը գնահատվել է 4.8մլն, իսկ երկրորդ հասցեում նշված գույքը՝ 7.8մլն ՀՀ դրամ:
 
Նշված գնահատումների հիման վրա առաջին նշված գույքը մրցութային կարգով օտարվել է 3.6մլն ՀՀ դրամով, իսկ երկրորդը՝ 5.6մլն ՀՀ դրամով:
 
Հետագայում կատարվել է վերը նշված անշարժ գույքերի 2016թ. շուկայական արժեքների վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված մի գույքի շուկայական արժեքը 2016թ. դրությամբ կարող էր կազմել 10մլն ՀՀ դրամ կամ սկզբնական գնահատված արժեքից շուրջ 2 անգամ ավել, իսկ մյուսը՝ 18մլն ՀՀ դրամ կամ սկզբնական գնահատված արժեքից շուրջ 2.5 անգամ ավել:
 
Պարզվել է նաև, որ ՍՊԸ-ի կողմից նշված անշարժ գույքերի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները, մասնավորապես, հաշվի չի առնվել դրանց նպատակային նշանակությունը, մակերեսը:
 
Այսպիսով, արձանագրված փաստերը վկայում են, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել պետական սեփականություն հանդիսացող նշված գույքերի գնահատում, ինչի արդյունքում ՍՊԸ-ի մասնագետը, խախտելով գնահատման ստանդարտի պահանջները, մասնավորապես՝ հաշվի չառնելով գնահատվող գույքի նպատակային նշանակությունը, մակերեսը, կազմել է կեղծ եզրակացություն, որով 2 կամ 2.5 անգամ նվազեցվել են դրանց իրական արժեքները: Արդյունքում համապատասսխան պաշտոնատար անձանց կողմից դրանք հիմք են դարձվել նշված անշարժ գույքերի օտարման մրցույթի համար և դրանք օտարվել են հավանական շուկայական արժեքից շուրջ 3 անգամ, պակաս գնով՝ պետությանը պատճառելով էական վնաս:
 
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքներով նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է 2 քրեական գործ, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular