ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաճոյանա՞լ Նիկոլին. անիմաստ է

ԻՐԱՎՈՒՆՔ

Արմեն Աշոտյանը գրում է.

Արցախյան բանակցային խաղաքարտի անհարկի և անբարոյական շահարկումները մի օր քանդելու են բոլորիս տունը: Տարիների ընթացքում տիրաժավորվող միֆեր, հերյուրանքներ, դեմքի լուրջ արտահայտությամբ արտաբերվող հիմարություններ՝ սա ստի և կեղծիքի թագավորության զինանոցի մի մասն է ընդամենը:

Դեռ անցյալ տարի հայկական տեղեկատվական դաշտ նետվեց հերթական “սենսացիոն” զառանցանքը առողջության հետ ակնհայտ լուրջ խնդիրներ ունեցող մի նախկին բարձրաստիճան ԱԱԾ-ականի կողմից: Տո էլ ”հեղափոխությունը կանխեց Արցախի հանձնումը”, էլ “ամերիկացիք Սերժ Սարգսյանին 5 մլրդ փող էին տալիս հողերի դիմաց”… ինչ անհեթեթություն ասես, որ չլսեցինք: Իսկ Փաշինյանի ձեռքերում խամաճիկ դարձած փառապանծ ԱԱԾ-ն, այս ապատեղեկատվությունն հերքելու, բարաբանջանքների հեղինակի մասին հանրությանը պատշաճ իրազեկելու փոխարեն, գերադասեց շրջանցել այս հարցադրումները՝ կամա թե ակամա նպաստելով դրանց անբարո շահարկումներին իշխանական քարոզչամեքենայի կողմից:

Եվ ահա օրերս այն ցնդաբանությունները հայկական մեդիադաշտ վերադարձվեցին Սամվել Բաբայանի հաղորդագրության տեսքով: Երբ “հեղափոխությունը փրկեց Արցախը” և “Սերժը 5 մլրդ-ով ծախում էր հողերը” տիպի կլոունադան ասվում է ոչ ադեկվատ մարդու կողմից՝ սա դիագնոզ է: Սակայն երբ այդ նույն թեզերը կրկնում է Արցախյան ազատամարտի կարևորագույն մասնակիցներից մեկը, քաղաքականությամբ զբաղվելու տարիներ շարունակ անհաջող փորձեր անող մարտական գեներալը, սա արդեն կեղտոտ խաղ է:

Սթափ մտածող մարդու համար անհասկանալի են այս խաղի շարժառիթները: Հաճոյանա՞լ Նիկոլին: Անիմաստ է, քանզի նա կորցրել է իր արևով սուտ երդվողների հաշիվը: Ստանալ նրա “դաբրո՞ն” Արցախի ընտրություններին ընդառաջ: Ուշացած է, քանզի “господин назвал меня любимой женой” շոուի քաստինգն արդեն ավարտվել է: Օգտվելով սերնդափոխության ֆենոմենից՝ մոռացությա՞ն տալ Արկադի Ղուկասյանի հանդեպ մահափորձի քրեական գործը և վերափաթեթավորվե՞լ, որպես “20 տարի փորձում էին հեռացնել ինձ քաղաքական դաշտից, որ հողերը հանձնեն” իրականության հետ որևէ աղերս չունեցող իմիջի մեջ: Դե սա էլ բանալ սուտ է:

Փաշինյանի կապանյան ասուլիսից հետո նորից ակտուալացավ “թողած ժառանգություն” թեզը: Վարչապետը Մինսկի խմբի համանախագահների 2018 թվականի հունվարյան առաջարկություններն անվանեց “Սերժի թողած ժառանգություն”:

Ի՞նչ ենք մենք իրականում թողել Փաշինյանին որպես ժառանգություն: Ազատ Արցախի պետականություն, 8000 քառակուսի կիլոմետր ազատագրված տարածք, մարտունակ և ուժեղ բանակ, բազմաշերտ ու էֆեկտիվ դիվանագիտություն:

Իսկ եթե համանախագահների առաջարկություններն անվանենք ժառանգություն, ապա նրանց կողմից արված ցանկացած առաջարկություն, այդ թվում՝ 10 ժամից ավել տևած վերջին բանակցային մարաթոնի ընթացքում, անկախ Նիկոլի հռետորաբանական ճամարտակություններից, այլևս համարելու ենք նրա կողմից ընդունված փաստ և իրականություն:

Եվ մի դառը կանխատեսումով ավարտեմ. Նիկոլ Փաշինյանից հետո հաջորդ վարչապետին թողած "ժառանգությունը" լինելու է այնպիսին, որ վերջինս, ընթերցելով արցախյան դոսյեն, հաստատ հոգեբանի կարիք ունենալու է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular