ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զբոսաշրջության կոմիտեն հորդորում է չինացի տուրիստների նկատմամբ չցուցաբերել ավելորդ զգուշավորություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն հորդորում է Հայաստանում Չինաստանի քաղաքացիների հանդիպելիս չցուցաբերել ավելորդ զգուշավորություն, նրանց չպատճառել անհարմարություն, վստահ լինել, որ կորոնավիրուսի տարածման ռիսկը կանխելու նպատակով անհրաժեշտ գործողությունները կատարվում են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը:
 
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կորոնավիրուսի տարածման ռիսկ կա՝ չնայած Հայաստանն այս առումով համարվում է ցածր ռիսկային գոտի: Այնուամենայնիվ, կանխարգելիչ միջոցառումներ այստեղ ևս իրականացվում են: Կատարվում են ուժեղացված հետազոտական աշխատանքներ: Վարակի ռիսկ ունեցող բոլոր քաղաքացիներն անցնում են հետազոտություն, որն ինչ-որ չափով կանխարգելում է ռիսկի տարածումը Հայաստանում: Ուզում եմ հորդորել ծառայություն մատուցող և առհասարակ բոլոր քաղաքացիներին, որոնք երբևէ կառնչվեն ՀՀ մուտք գործած Չինաստանի քաղաքացիների հետ, ավելորդ զգուշավորություն չցուցաբերել, վստահ լինել, որ անհրաժեշտ գործողությունները կատարվում են և անհարմարություն չպատճառել մեր հյուրերին»,-ասաց Սաֆարյանը:
 
Կոմիտեն չինացի զբոսաշրջիկներից այս օրերին զգուշավոր վերաբերմունքի վերաբերյալ կոնկրետ բողոքներ չի ստացել, այնուամենայնիվ, եղել են խոսակցություններ: Սաֆարյանը վստահեցրեց՝ ամեն ինչ արվում է պետական մակարդակով, հնարավոր բոլոր ռիսկերը կանխարգելվում են, Չինաստանից զբոսաշրջային այցելությունները վերահսկվում են երկրի ողջ տարածքում: «Հետևաբար, որևէ այլ վտանգ չկա: Եթե վտանգի ռիսկ առկա լիներ, տվյալ մարդիկ քաղաքի այդ հատվածում կամ մարզում չէին լինի»,-ասաց նա:
 
Սաֆարյանը նաև հորդորեց առաջիկա երկու ամսում ձեռնպահ մնալ Չինաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ զբոսաշրջային այցեր կազմակերպելուց և տուրփաթեթներ վաճառելուց:
 
Նա նշեց՝ ամենօրյա կտրվածքով Հայաստանում լինում են Չինաստանի քաղաքացիների այցեր: Սաֆարյանը նաև նկատեց, որ ռիսկը պայմանավորված չէ միայն Չինաստանի քաղաքացիներով, քանի որ այն տարածվել է արդեն այլ երկրներում:
 
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը կասեցվել է փետրվարի 1-ից մինչև մարտի 31-ը՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված: ՀՀ վարչապետի հրամանով ստեղծվել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով, որն իր առաջին նիստն անցկացրել է հունվարի 31-ին:
 
Նոր կորոնավիրուսը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ վիրուսի պատճառով զոհվել են բազմաթիվ մարդիկ: Վիրուսն արդեն տարածվել է նաև մի շարք այլ երկրներում:
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular