ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զինվոր կորցրած մորը դատի տալու բարոյական կողմը թողնում եմ յուրաքանչյուրի դատին

ՎԻԴԵՈ

«Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանի և «Ինձ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթենիկ Խլղաթյանի իրավունքների պաշտպանությունը ստենձնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսանդր Կոչուբաևը։

«Այսօր ստանձնեցի Զինվորի մայր ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի և Ինձ բացակա չդնեք ՀԿ-ի նախագահ Սաթենիկ Խլղաթյանի իրավունքների պաշտպանությունը։ Նրանց դեմ դատական հայց են ներկայացրել «մարտի 1-ի գործով» /իսկ իմ կարծիքով, դատավարական առումով, այդ գործի հետ նրանք որևէ աղերս չունեն/ տուժողների իրավահաջորդները։ Լայն առումով պահանջում են հրապարակային ներողություն խնդրել մարտի 1-ի գործողությունների մի մասը որպես թալան որակելու համար։

Այս փուլում մեր դիրքորոշումը հստակ է․ պատասխանող կողմը ոչ միայն չի պատրաստվում հրապարակային կամ այլ եղանակով ներողություն խնդրել իրերն իրենց անունով կոչելու համար, այլև պատրաստվում է դատարանում հիմնավորել իր կողմից առաջ քաշված բոլոր թեզերը։ Թև դատավարական առումով կան բազմաթիվ հիմքեր գործով վարույթը կարճելու համար, սակայն մենք այս փուլում չենք պատրաստվում հղում անել դրանց և դատարանում պատրաստվում ենք մատնանշել որակման ճշմարտացիության վերաբերյալ ծանրակշիռ փաստարկներ։

Դե իսկ զինվոր կորցրած մորը, զինվոր կորցրած այրուն դատի տալու բարոյական կողմը թողնում եմ յուրաքանչյուրի դատին։
Կհանդիպենք դատարանում»,- գրել է Կոչուբաևը։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular