ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատցի կինը «Օդնոկլասնիկի»-ում պատանու հետ իր մտերմության դիմաց պահանջել է «մարիխուանա»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը գրում է.

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ ընթանում է Անդրանիկ Ղ.-ի ու Նարինե Ն.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ մարզի չափահաս բնակչուհի Նարինե Ն.-ն «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է նույն մարզի անչափահաս բնակիչ Անդրանիկ Ղ.-ի հետ:

Վերջինիս կողմից Նարինեն ստացել է մտերմություն անելու առաջարկ:

Նարինեն, առաջադրված մեղադրանքի համաձայն, պայման է առաջադրել՝ իր հետ մտերմություն անելու դիմաց նա Անդրանիկից պահանջել է իրեն փոխանցելու նպատակով ձեռք բերել կանեփի բույսերից պատրաստված թմրամիջոց:

Անդրանիկը Նարինեի պահանջը կատարելու համար 2015 թվականի սեպտեմբերի 11-ին գնացել է Արարատի մարզի դաշտերը, գտել է ինքն իրեն աճած կանեփի թփեր, բույսի գլխիկներից ու թփերից պոկելու եղանակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափով՝ 106,45 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը լցրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Այնուհետև Անդրանիկը, ըստ մեղադրանքի, զանգահարել է Նարինեին, հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել: Պայմանավորվել են հանդիպել Արտաշատ քաղաքի թատրոնի շենքի դիմաց:

Դրանից հետո նույն օրը Անդրանիկը հիշյալ թմրամիջոցը վերցնելով՝ գնացել է պայմանավորված վայր՝ թատրոնի մոտ, հանդիպել է Նարինեին, բայց այնտեղ նրանց հանդիպել են նաև ոստիկանները, ովքեր բերման են ենթարկել ու Անդրանիկի մոտ հայտնաբերել են թմրամիջոցը:

Անչափահաս Անդրանիկ Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ չափահաս Նարինե Ն.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular