ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԴ-ն արդեն դատական իշխանություն չէ՞

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը ուշագրավ միտք է արտահայտել՝ զուգահեռ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրելով «անգրագիտության» մեջ: Նա մասնավորաբար ասել է, թե Թովմասյանը չի հասկանում, «որ ՍԴ նախագահը դատական իշխանության ներկայացուցիչը չէ, դատական իշխանությունը ներկայացնում է դատական խորհուրդը»: 

Անշուշտ, կարծիք հայտնել որևէ մեկին արգելված չէ, սակայն երևի թե ճիշտ կլիներ, եթե որևէ թեմայի մասին կարծիք հայտնողը գոնե մի անգամ այդ թեմային առնչվող ինչ-որ բան կարդար, տվյալ դեպքում՝ գոնե ՀՀ Սահմանադրությունը, ուր «Դատարանները» բաժնում սևով սպիտակի վրա գրված է. 

«Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաեւ վարչական դատարանը»: Ինչ վերաբերում է ԲԴԽ-ին, ապա, որքան էլ ոմանց համար տարօրինակ հնչի, այս կառույցի մասին էլ հոդված կա Սահմանադրության մեջ. 

«Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը»: Սակայն նման «լ յապերը» (անկախ հետագա «սրբագրումներից») պատահական չեն ոչ միայն ընդհանրապես, այլև մասնավորաբար այս դեպքում, քանզի «ամենավերևից» հրահանգը հստակ է՝ ամեն գնով սևացնել ՍԴ նախագահին ու ՍԴ դատավորներին: 

Իսկ հանձնարարությունը կատարելու ճանապարհին (հատկապես հրատապ ռեժիմով) «բոլոր միջոցներն արդարացված են»: Երեկ առավոտ կանուխ վարչապետն ինքն էր կատարել գրառում, որը ոչ միայն իրավական համայնքի, այլև ընդհանրապես հանրության տարակուսանքն էր առաջացրել:

 «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ եւ որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»,-գրել էր Փաշինյանը: Այս գրառումն արդեն տարբեր փորձագետների կողմից որակվել է որպես վարչապետի ուղղակի հրահանգ իր թիմին ու իրավապահներին, իսկ Հրայր Թովմասյանի փաստաբանը նշել է. 

«Սահմանադրական սկզբունքների խախտման, հիմնարար իրավունքների կոպիտ և ցինիկ ոտնահարման մասին խոսելն այլևս ավելորդ է։ Գործ ունենք սահմանադրական կարգի տապալման և Սահմանադրական դատարանի յուրացման առերևույթ հանցակազմի հետ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular