ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կո­ռուպ­ցի­ա­յի դեմ «պայ­քա­րի» մա­հա­կը՝ ընդ­դի­մա­դիր­նե­րի գլխա­վե­րև­ում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կոռուպցիայի դեմ պայքարի թեման միշտ արդիական է հանրային օրակարգում, քանի որ այդ երևույթը ողջ աշխարհում տնտեսական և սոցիալական զարգացման ամենամեծ խոչընդոտներից մեկն է։ Այն թույլ չի տալիս, որ մարդիկ, երկրներն ու գործարար հատվածն ամբողջովին իրացնեն իրենց ներուժը: 

Բացի այդ, կոռուպցիան արգելակում է ժողովրդավարությունը, կառավարումը և մարդու իրավունքների իրացումը` թուլացնելով պետական հաստատությունները, որոնք արդար և իրավահավասար հասարակությունների անկյունաքարերն են: 

Եվ պատահական չէ, որ կոռուպցիան մեկտեղվում է հանցավորության և իրավունքի անբավարար գերակայության հետ՝ պայմաններ ստեղծելով հասարակության կառուցվածքի քայքայման համար, որի արդյունքում վտանգվում է պետության օրինակարգությունը: 

Իշխանափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը բազմիցս խոսել է կոռուպցիայի դեմ անզիջում պայքար տանելու մասին։ Միևնույն ժամանակ վերջինս հավաստիացնում էր, որ իրենց իշխանությունը զերծ է կոռուպցիայից, սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ իշխանության ներսում ևս կան պաշտոնյաներ, որոնք զերծ չեն կոռուպցիոն դրսևորումներից։ 

Միայն բացահայտված դեպքերը խոսուն են, սակայն կա՞ որևէ երաշխիք, որ չբացահայտված դեպքերը պակաս չեն... 

Կարծում ենք՝ նման երաշխիք չկա: Եվ չնայած այն հանգամանքին, որ իշխանության ներսում կոռուպցիոն երևույթների հարցն արմատապես լուծված չէ, կոռուպցիայի դեմ պայքարի հարցը քաղաքական ենթատեքստ է ստացել։ Խնդիրն այն է, որ վարչապետ Փաշինյանը իր վարկանիշը պահելու համար առանց դատի ու փաստարկների անընդմեջ իր ընդդիմադիրներին մեղադրում է կոռուպցիայի մեջ՝ անվանելով կոռուպցիոներներ՝ անկախ նրանից՝ նրանք նախկինում որևէ պաշտոն զբաղեցրել են։ 

Իսկ առանց դատարանի օրինական վճիռների, ոչ ոք իրավունք չունի մեղադրանք ներկայացնել այս կամ այն անհատին։ Վարչապետին չի վերապահված դատախազի կամ դատավորի լիազորություններ, և այս առումով վերջինս պետք է պահպանի քաղաքական կոռեկտություն, քանի որ հնարավոր է, որ հայտարարությունները չհաստատվեն դատարանի վճռով, և ինքը հետագայում դրա համար ստիպված լինի ներողություն խնդրել։

 Ի դեպ, ուշագրավ են պտտվող խոսակցությունները, թե շուտով հնարավոր է մեծ քանակի դատական հայցեր ներկայացվեն վարչապետի դեմ՝ զրպարտության համար: Կոռուպցիայի պայքարի այս ֆոնի ներքո ամենևին էլ պատահական չէ, որ տարբեր մասնագետներ բարձրաձայնում են այն հարցը, թե ներկայիս իշխանությունների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմն օգտագործվում է իր քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու համար։ 

Վերջերս իր հարցազրույցներից մեկում այս խնդրին էր անդրադարձել հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն, որը ՀՀ իշխանություններին կոչ էր արել կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի: 

Այդ առումով հատկանշական է, որ Աճեմօղլուն բերել է Չինաստանի օրինակը, որն, ըստ նրա, հեռու է արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն կոչվելուց: 

Այստեղ վերահսկելի դատարանների պարագայում իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել են առաջնահերթություն, սակայն իրականում ուղղել այն քաղաքական հակառակորդների դեմ: 

Վարչապետ Փաշինյանն էլ Կապանում ունեցած իր ասուլիսում նշեց, թե համամիտ է Աճեմօղլուի հնչեցրած գնահատականների հետ։ 

Վերջինս հայտարարեց, որ եթե որևէ առաջնորդ կամ խմբակցություն իր հակառակորդների հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացնում, կասկածի տակ է դնում ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը։ 

Վարչապետը, ըստ էության, փորձեց ցույց տալ, թե Հայաստանում կոռուպցիայի պայքարը քաղաքական ընդդիմախոսների դեմ չի օգտագործվում, սակայն փաստերն այլ բանի մասին են վկայում, և այս առումով Աճեմօղլուի զգուշացումը պատահական չէր։ 

Ներկայիս իշխանությունները պետք է հրաժարվեն կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմը քաղաքականացնելու մոտեցումից, ընդհանրապես քաղաքական հետապնդումներից, այլապես տապալելու են կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը և մնալու են դրա փլատակների տակ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular