ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դեռ չի որոշվել՝ ես մնալու եմ, թե ոչ». Ոստիկանապետի պաշտոնակատար

ՎԻԴԵՈ

Ես իմ պարտականությունները կատարելու եմ մինչեւ վերջին պահը. կատարելու եմ բարձր պատասխանատվությամբ: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Հարցին, թե արդյոք իրեն արդեն առաջարկ արել է վարչապետը, որ նշանակվի ոստիկանապետը, նա պատասխանեց. «Եթե դեռ չի որոշվել՝ ես մնալու եմ, թե ոչ, ինչու պետք է առաջարկ լինի: Որ լինի, նշանակում է ես չեմ մնալու»:

Իսկ ցանկություն ունի՞ նշանակվել ոստիկանապետը հարցին էլ արձագանքեց. «Ես ցանկություն ունեմ ծառայել Հայաստանին, որտեղ էլ որ լինի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular