ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայկազ Բաղմանյանը հրաժարվո՞ւմ է որդուց, ում անունով գրանցված էր գազալցակայանը». գործարարը հակադարձում է ՊՆ պաշտոնյանին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Tert.am-ը գրում է.

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի մասին Tert.am-ի հրապարակումից հետո խմբագրություն է եկել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը՝ պնդելով, որ Բաղմանյանը ոչ միայն ճանաչում է իրեն, այլև գազալցակայանի հետ ուղիղ կապ ունի, քանի որ այն գրանցված է եղել որդու՝ Պավել Բաղմանյանի անունով և որ խլել է իր տարածքը գույքի հետ միասին:

«Իհարկե ճանաչում է ինձ, Հայկազն ո՞վ էր Մարտունիում, որ գազալցակայան դներ: Հայկազը որտեղ, Մարտունին որտեղ: Գազալցակայան կառուցելը եղել ա իմ միտքը: Ես եմ դիմել «Հայռուսգազարդին» թույլտվության համար: Բոլոր թույլտվությունների համար ես եմ դիմել: Պավելն իրա որդի՞ն չի, ում անունով էր գրանցված գազալցակայանը, հուլիսի 14-ին «Ժողովուրդ»-ի կայքում գազալցակայանի նոր գնորդն ասել է, որ գնել է Պավել Բաղմանյանից: Իրա տղուց հրաժարվո՞ւմ ա ինքն արդեն: Պավելն իրա որդին ա, ոնց կարա հրաժարվի»,- ասաց գործարարը՝ ներկայացնելով «Պավել և ընկերներ» ՍՊԸ-ի պետական գրանցման վկայականի ներդիրը, որով Մարտունու Կոմիտասի փողոցի 11 հասցեով գրանցված գազալցակայանի տնօրենը Վլադիմիր Բաղմանյանը, ով, ըստ գործարարի, Հայկազ Բաղմանյանի ազգականն է, իսկ Պավել Բաղմանյանը Հայկազ Բաղմանյանի որդին է:

Հայկազ Բաղմանյանը Tert.am-ի հետ զրույցում պնդել է, որ ոչ մի կապ չունի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի հետ, ով իրեն մեղադրում է իր բիզնեսը խլելու մեջ:

«Ինքը մեղադրում ա, որ իրա ձեռքից խլել ենք գազալցակայանը, ես էլ ասում եմ՝ չենք խլել»,- Tert.am-ի հետ զրույցում պնդել էր Բաղմանյանը՝ հայտարարելով, որ ոչ ինքը, ոչ իր ընտանիքի անդամները գազալցակայան չունեն:

«Իհարկե, խլել է իմ տարածքն ու սարքավորումները»,-պնդում է գործարարը՝ շարունակելով. «Հայկազ Բաղմանյանը բիրտ ուժով մտել ա ու դուրս չի գալիս իմ տարածքից: Առանց որևէ փաստաթղթերի օգտագործում ա մեր ընկերության տարածքն ու շինմատերիալները: Ընդամենը սեփականատերն է փոխվել:

Ես պնդում եմ, որ հողի սեփականության փաստաթղթերն ունեմ: Ամեն տարի հողի հարկ եմ վճարում: Ես հարգելով իրա բարձր պաշտոնը որպես հայկական բանակի ներկայացուցիչ վստահել եմ իրան: Ես խոսքով հավատացել եմ իրան: Իմ նման զոհեր երևի շատ կլինի: Ում որ վաճառել է իմ տարածքը, մարդկանց փողը թող հետ տա ու հեռանա Մարտունու տարածքից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular