ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Աշոտյանի համաշխարհային գյուտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ես հավատում եմ, որ հնարավոր է կառուցել եվրոպական երկիր եվրասիական տարածքում»,- ասում է ՀՀԿ փոխանախագահ, կուսակցության արտաքին կապերով զբաղվող Արմեն Աշոտյանը՝ խոսելով Հայաստանի և Եվրամիության միջև բանակցվող շրջանակային իրավական նոր փաստաթղթի մասին։

Կեցցե Արմեն Աշոտյանը, որ հավատում է, որովհետև, ինչպես ցույց են տալիս վերջին իրադարձությունները, հավատը, հույսը, դրական սպասումն ու պաթետիկ ձևակերպումներով այլ հոգևոր մեխանիզմներ դարձել են Հայաստանում պետական կառավարման հիմնաքարերը։

Մնացած այլ՝ սահմանադրական, իրավական, ինստիտուցիոնալ հիմքերի բացակայության և ոտնահարման պատճառով, բնականաբար։ Բայց, անկախ դրանից, դրական է, որ պարոն Աշոտյանը հավատում է, որովհետև հավատալն այդուհանդերձ ավելի լավ է, քան անհավատությունը։

Բայց հավատի անքակտելի մասը պետք է լինի ազնվությունը։ Իսկ ազնվությունը, եթե քյարփինջային չէ, ինչպես ասում էր վտարանդի դասականը, պետք է խարսխված լինի ոչ միայն՝ ռոմանտիզմի իռացիոնալության, այլ նաև ու առաջին հերթին՝ մտածողության, իրատեսության կամ պրագմատիզմի վրա։ Առավել ևս, եթե խոսքը ոչ թե ողբերգակի կամ կատակերգուի ստեղծագործականության, այլ քաղաքական գործունեության մասին է։

Ու եթե հավատում ենք, որ դա այդպես է, ինչպես Արմեն Աշոտյանն է հավատում եվրասիական տարածքում եվրոպական երկիր կառուցելու գաղափարին, ուրեմն ստիպված ենք պարոն Աշոտյանին պատասխանել՝ չենք հավատում։ Թեև հասկանալի է, որ նա իր հավատն ուղղել է ոչ թե՝ առ ՀՀ քաղաքացիներ, այլ՝ եվրոպական համապատասխան ընթերցողներ, որոնց ընթերցումն ու հանրապետական հավատի արձանագրումն ահագին կարևոր կարող է լինել համապետական-հանրապետական առաջիկա ընտրություններից առաջ։ Եվրոպայում կկարդան, երևի կհավատան, ավելի հավանական է՝ կձևացնեն, որ հավատում են, ու հավատալով դրան՝ գուցե կհավատան նաև մի քանի ամիս հետո Հայաստանում կիրառվելիք ընտրակեղծարարության հերթական չափաբաժնի մասին Հայաստանից հնչած այն հավաստիացումներին, որ կեղծել են, որպեսզի հանկարծ իշխանության չգան նրանք, ովքեր ընդհանրապես հավատ չեն տածի եվրոպական մոդելի հանդեպ ու ավելի մեծ հավատ կտածեն Պուտինի նկատմամբ, քան իրենք՝ գործող հավատացողները։

Հավատալով՝ եվրոպացիներն Արմեն Աշոտյանին այդուհանդերձ կփոխանցե՞ն իրենց տարակուսանքը, թե՞ ոչ, դժվար է ասել։ Բայց եվրոպացի ընթերցողները հազիվ թե գոնե չտարակուսեն ու չզարմանան ու չհարցնեն՝ ինչպե՞ս է հնարավոր եվրասիական, ոչ թե՝ աշխարհագրորեն եվրասիական, այլ՝ աշխարհաքաղաքականորեն եվրասիական տարածքում, կառուցել եվրոպական մոդելի պետություն, եթե այդ տարածքի դոմինանտ երկրի ղեկավարը տարին մի քանի անգամ առիթ է գտնում ու հայտնում է իր կսկիծն ու ափսոսանքը՝ ԽՍՀՄ փլուզման առթիվ։

Նրանց տարակուսման կդրդի երևի նաև հարցը՝ ինչպե՞ս է հնարավոր եվրոպական մոդելի երկիր կառուցել տարածքում, որի հիմնական շահառու պետության մեջ հուշիկ քայլերով վերածնվում է ստալինիզմի պաշտամունքը, ու որի երիտասարդներն իրենց երեխաներին անվանակոչում են 20-րդ դարի ամենամարդատյաց այդ բեղավորի անունով։ Եվրոպացիները կտարակուսեն՝ երևի նաև իրենք իրենց հարցնելով՝ ինչպե՞ս է հնարավոր եվրոպական մոդելի երկիր կառուցել մի տարածքում, որի պատվիրատու պետության մեջ ցանկացած եվրոպական կամ արևմտյան փռշտոց անգամ ընդունվում և որակվում է՝ որպես գործակալություն՝ դրանից բխող համապատասխան հետևանքներով։

Եվրոպացիները կտարակուսեն՝ էլի շատ ինքնահարցադրումներ առաջ քաշելով, որոնց հանրագումարը երևի կլինի հարցը՝ ինչպե՞ս է հնարավոր եվրոպական մոդելի երկիր կառուցել՝ լինելով մի միության անդամ, որի քաղաքակրթական հենքը հակաեվրոպականությունն է՝ երևույթի ոչ թե՝ քաղաքական, այլ՝ քաղաքակրթական, մարդաբանական, արժեքային իմաստներով։

Այս հարցերը եվրոպացիները կուղղե՞ն Արմեն Աշոտյանին, թե՞ ոչ, դժվար է ասել, որովհետև այդ հարցի պատասխանը կախված կլինի քաղաքական կոնյունկտուրայից։

Կուղղեն՝ եթե պահանջի ընթացիկ քաղաքականությունը, և հակառակը՝ եթե պահանջի նույն քաղաքականությունը՝ կժպտան ու կծափահարեն ու կխոնարհվեն Աշոտյանի առաջ՝ հայտարարելով, որ նա դարձել է համաշխարհային նշանակության գյուտի հեղինակ ու գտել է խիստ ռեժիմի բանտում կատարյալ ազատության հասնելու բանաձևը։

Բայց մեզ համար ավելի կարևոր է, թերևս, արձանագրումը, որ Արմեն Աշոտյանն ու նրա նման՝ հաշված թվով մարդիկ, որոնց համար քաղաքականության գործիքը, այնուամենայնիվ, ոչ թե թիկնապահների հաստ վիզն է ու ընդդիմախոսի դունչը ջարդելու կարողությունը, այլ մտածելը, ահա այդ մարդիկ՝ իրենց այս հավատով, որը պսևդոհավատ է՝ լավագույն դեպքում, մանիպուլյացիա՝ իրականում ու ըստ էության, ավելի մեծ ծառայություն են մատուցում եվրասիականացմանը, ու ձևով՝ գուցե եվրոպական, բովանդակությամբ՝ հակաեվրոպական մոդելի պետության կայացմանը, քան նրանք, ովքեր հայտարարում են՝ եթե պետք է մնալ ինչ-որ մեկի տիրապետության տակ, ապա ավելի լավ է լինել Ռուսաստանի լծի տակ։ Բայց կարևորն այն է, որ դա անում են հավատալով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular