ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Կարապետյանի գաղտնի պլանը...

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շշուկներն այն մասին, թե առողջապահության նախարարի պաշտոնակատար Արմեն Մուրադյանի փոխարեն ձևավորվելիք նոր կառավարությունում նախարար է նշանակվելու Լևոն Ալթունյանը, կարծես ճշտվում են, ու պարզվում է՝ օրերս Ալթունյանը Արմեն Մուրադյանի հետ եղել է Նախագահի նստավայրում, հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանին՝ բռնելու նախագահականի քննությունը։ Այսպիսով՝ արդեն իսկ հաստատապես կարող ենք պնդել, որ Ալթունյանի պաշտոնական նշանակման հարցն օրերի խնդիր է:

Նախ մի քանի խոսք ապագա նախարարի մասին. Լևոն Ալթունյանը, բացի մասնագիտությամբ բժիշկ- անեսթեզոլոգ լինելուց, հանդիսանում է նաև ԱՊՊԱ ոլորտում մասնագիտացած «Ինգո Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը, ու, ըստ տեղեկությունների, ունի նաև 25%-ի մասնաբաժին այդ ընկերությունում: Ավելորդ չի լինի նշել նաև այն, որ սույն ընկերությունն, ըստ որոշ տվյալների, պատկանում է Տիգրան Սարգսյանին, ով, ինչպես հայտնի է, ներկայումս հանդիսանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: Բացի այս ամենը՝ ապագա նախարարն ունի ևս մեկ ոչ պակաս կարևոր առանձնահատկություն. նա Կարեն Կարապետյանի մտերիմներից է, մանկության ընկերն, ում Կարապետյանը անվերապահորեն վստահում է, ում հետ ընկերություն անում:

Այնպես որ, կարելի է արդեն իսկ ամրագրել, որ նոր կառավարությունում Ալթունյանը դառնալու է այն հերթական նախարարներից մեկն, ում մուտքը պետական կառավարման համակարգ տեղի է ունենում մասնավոր սեկտորից, ով Կարապետյանի վստահելիներից մեկն է, և ով, այսպես թե այնպես, ամուր կապերի մեջ է Մոսկվայի հետ: Իսկ հաշվի առնելով, որ մի քանի համընկնում մեկ տեղում ու այն էլ քաղաքականության մեջ զուտ ֆիզիկապես անհնար է, միտքը, որ Կարապետյանը հստակ հանձնարարականով է եկել Հայաստան,ավելի ու ավելի իրական է սկսում թվալ:

Ակնհայտ է՝ Կարապետյանի կադրային քաղաքականության տրամաբանությունը մեկն է՝ Հայաստանում ամեն գնով հզորացնել ռուսական ազդեցությունը, ուժեղացնել ու ավելացնել ռուսական կողմի՝ Հայաստանի նկատմամբ ունեցած լծակներն ու ստեղծել յուրայինների մի բանակ, որոնք, հուսալի գործընկերներ կդառնան ոչ միայն անձամբ իր, այլև Կրեմլի համար՝ մինիմումի հասցնելով Արևմուտքի հնարավոր ազդեցությունը Հայաստանում ընթացող պրոցեսների վրա:

Ճիշտ է՝ պետք է ասել, որ Կարապետյանը սեփական կադրերին ընտրելիս անում է դա բավական խնամքով ու փորձում պաշտոններ վստահել նրանց, որոնք, իհարկե, դեռևս զուտ տեսականորեն, չեն ձախողի իրենց վստահված ոլորտներն ու պատվով կկատարեն այն առաքելությունը, որ վերապահված է իրենց՝ այդպիսով նպաստելով հայաստանյան հասարակությունում Ռուսաստանի ունեցած հեղինակության բարձրացմանը, որն, ինչպես հայտնի է, մեծապես տուժել է՝ հատկապես պայմանավորված ապրիլյան իրադարձություններով. Ալթունյանը, վստահաբար, Կարապետյանի կողմից ընկալվում է հենց այդպիսին:

Իսկ հարցը, թե, արդյոք, Ալթունյանին կհաջողվի՞ հնարավորինս կարճ ժամանակահատվածում ճահճից դուրս բերել Հայաստանի առողջապահության համակարգը, դեռևս մնում է հարցականի տակ, քանի որ, ինչպես հայտնի է, համակարգն առավել խոցելիներից է մեր իրականությունում, ուր վխտում է կոռուպցիան՝ իր բոլոր դրսևորումներով հանդերձ. Մուրադյանն այնպես չի համակարգի «հերն անիծել»…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular