ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով: «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան և հայկական «Շանթ» հեռուստաընկերությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում խորհրդային մուլտֆիլմերի ոսկե ընտրանին կթարգմանվի հայերեն և եթեր կհեռարձակվի նոր՝ Shant Kids HD ալիքով: Սա թույլ կտա հայալեզու լսարանին ամբողջ աշխարհով մեկ դիտել խորհրդային և ռուսական հայտնի կինոստուդիայի լավագույն մուլտֆիլմերը: «Թողարկելով Shant Kids մանկական հեռուստաալիքը, որի պոտենցիալ լսարանը ամբողջ աշխարհի հայկական սփյուռքն է, մենք չէինք կարող պատկերացնել եթերային ցանցը առանց խորհրդային գլուխգործոցների: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ հերոսները խոսելու են հայերեն, ապա կարող ենք ասել, որ կրկնակի ուրախություն կպարգևենք մեր փոքրիկ հեռուստադիտողներին: Չէ որ մենք ինքներս գիտենք, թե ինչ ճշմարիտ արժեքներ կան այդ ֆիլմերում: Դա մեզ համար հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով այսօր փոքրիկների լսարանին մատուցվող բազմազան, բայց երբեմն խիստ կասկածելի բովադակությունը: Մուլտֆիլմերը, որոնցով մեծացել են մի քանի սերունդներ, արդիական և պահանջված են նաև հիմա թե Հայաստանի, թե սփյուռքի հեռուստադիտողի համար: Սփյուռքի պարագան ուզում եմ հատուկ նշել, քանի որ այնտեղ նաև շատ սուր է դրված հայոց լեզվի պահպանության հարցը»,- նշել է Շանթ ՀԸ նախագահ Արթուր Եզեկյանը:
 
«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Բորիս Մաշկովցևի խոսքերով՝ գործընկերությունը հայկական հեռուստաընկերության հետ «Սոյուզմուլտֆիլմ»-ի համար օրինակելի և հետաքրքիր փորձ է: «Մենք հաճույքով ընդունեցինք հայ գործընկերների առաջարկը: Սա փաթեթային պայմանագրի առաջին օրինակն է, երբ համաձայնություն է ձեռք բերվում ամբողջ ոսկե ընտրանու թարգմանության և հեռարձակման համար: Հաճելի է, որ այդպիսի համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի հետ. չէ որ մենք բազմաթիվ ընդհանրություններ ունենք, մեր կինոմատոգրաֆիան կարծես միահյուսված լինի: Մենք անհամբերությամբ ենք սպասում, թե երբ հնարավորություն կլինի լսել մեր հերոսների հայերեն խոսքը»,-ասել է Բորիս Մաշկովցևը:
 
«Շանթ» հեռուստաընկերությունը ֆիլմերի և սերիալների սեփական արտադրությամբ առաջատարն է Հայաստանում և արդեն 20 տարի զբաղվում է նաև կրկնօրինակմամբ: Խորհրդային շրջանի մուլտիպլիկացիայի դասական գործերի որակյալ կրկնօրինակման համար հեռուստաընկերությունն ամբողջությամբ թարմացրել և տեխնիկապես հագեցրել է կրկնօրինակման իր ստուդիան: «Սոյուզմուլտֆիլմ»-ի հետ համագործակցության շրջանակներում արդեն պատրաստ են հեռարձակման «Դե՛, սպասի՛ր» մուլտֆիլմի բոլոր սերիաները: Մուլտֆիլմերը կցուցադրվեն Shant Kids և Shant Premium ալիքներով:
 
Տեղեկանքի համար.
 
«Շանթ» հեռուստաընկերությունը հայաստանյան խոշոր մեդիահոլդինգ է, որը հիմնադրվել է 1994 թվականին: Հոլդինգի կազմում են հինգ թեմատիկ ալիքներ` Shant Premium, Shant News, Shant Kids, Shant Music, Shant Serial: Հեռուստաընկերության առաջնահերթություններից է օբյեկտիվ տեղեկատվական քաղաքականությունը, առաջադեմ համաշխարհային թրենդների ներմուծումը Հայաստան: «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր են հեռարձակվում թրենդային հեռուստանախագծերի հայկական տարբերակները, իսկ հայրենական սերիալների արտադրությունը մշտապես կապված է «Շանթ»-ի հետ: ՌԴ-ում «Շանթ»-ի հեռուստաալիքները ներառված են Ռոստելեկոմ, Բիլայն, Դոմ.ռու, Սմոտրյոշկա TV և բազմաթիվ այլ կապի օպերատորների առանձին փաթեթներում: «Սոյուզմուլտֆիլմ»-ը մուլտիպլիկացիոն ֆիմերի խորհրդային և ռուսական կինոստուդիա է: Իր գործունեության ընթացքում արտադրել է տարբեր ժանրերի 1500-ից ավելի մուլտֆիլմեր տարբեր տեխնիկական միջոցներով՝ տիկնիկային, պլաստիլինե, նկարած: Այդ ֆիլմերից շատերը հարստացրել են համաշխարհային դասական անիմացիայի «ոսկե ֆոնդը», արժանացել են բազմաթիվ ռուսական և միջազգային մրցանակների և դարձել են ռուսական մշակույթի մի մասը:
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular