ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կկրակի՞ «Իսկանդերը», թե ՞ չի կրակի

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Էդգար Էլբակեանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

• Կյանքի դժոխային պայմանները ստիպում են նաև ինձ խախտել սկզբունքս և գրել հարցերից, որոնց մասին խորը պատկերացում չունեմ։

• «Իսկանդեր» զենքի վերաբերյալ հայաստանյան հրապարակախոսական և կենցաղային ընկալումների տիրույթում մի մոլորություն եմ նկատում, որ հանգեցնում է իրականության աղճատմանը։

Մի ինչ-որ աներևույթ ու անհասկանալի նույնացմամբ «Իսկանդերը» «հայ-հայ ա»՝ հավասարեցվում է միջուկային զենքի հետ՝ թե՛ իր նշանակությամբ, թե՛ իր տեխնիկական հատկություններով։ Այստեղից էլ՝ առաջ են գալիս քարոզչա-նիհիլիստական գնահատականները, ալյա՝ «ախպե՛ր, էդ սաղ սութ ա, մեկ ա՝ ըտրանից կրակողը չենք»։
Ես կենցաղային խոսքի օրինակ բերեցի, բայց ասածս տիրապետող է նաև փորձագիտական դիսկուրսում։

Սխալը, ինչպես ասացի, միջուկային զենքի հետ ենթագիտակցական նույնություն տեսնելն է։

• Իրականում, սակայն, «Իսկանդերը» հրթիռային համալիր է և կապ չունի «ամենաուժեղ զենքի» հետ։ «Իսկանդերի» կիրառումը կամ դրա սահմանափակումը չեն ենթարկվում միջազգային իրավական որևէ սահմանափակման՝ ի տարբերություն միջուկային զենքի, և ինչն ամենակարևորն է՝ «Իսկանդերի» հարվածը չի հասցնում այն նույն ռազմական, հումանիտար, ենթակառուցվածքային, բնապահպանական հետևանքները, ինչ որ միջուկային զենքը։

Այնպես որ, ինչպես տեղին են նշում մասնագետները, մեր «Իսկանդերը» շատ էլ լավ կարող է կրակել, դիցուք՝ Նախիջևանում տեղակայված ադրբեջանական «Սմերչ» համակարգերի ուղղությամբ։

• Այս թեմային խիստ առնչակից ևս մեկ մոլորություն է այն մտայնությունը, որ պատերազմը միշտ սահմանափակվելու է «Ղարաբաղի չոլերով», և երբեք չի հասնելու մեր քթի տակ։ Այստեղից էլ այն «փարատումը», թե ««Իսկանդերի» պես զենքից երբեք չեն կրակի, որովհետև դա կնշանակի այրել բոլոր կամուրջներն ու անցնել մեծ պատերազմի»։

Իսկ ո՞վ ասաց, որ հայ-ադրբեջանական անտագոնիզմը չի հասնի հենց այդ «կամուրջների» փուլին, ո՞վ ասաց, որ պատժիչ-հոգեբանական նկատառումներով կողմերը չեն սկսի թիրախավորել միմյանց մայրաքաղաքները։ Հասկանում եմ, որ դրա հավանականությունը քիչ է, բայց որ տեսնում եմ, թե ինչի են վերածվել Թուրքիայի արևելքն ու գյոզալական Սիրիան, մի տեսակ չեմ համարձակվում նույն «անհոգ դինջությամբ» բացառել պատերազմի ցանկացած սցենար, ինչպես որոշ գործընկերներս են անում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular