ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արծվիկ Մինասյանը՝ իր մասնակցությամբ աղմկահարույց «ստոպ կադր»-ի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք դատական հայց ենք ներկայացրել ընդդեմ Արման Բաբաջանյանի, ինչպես նաև այդ թեմային վաղը չէ մյուս օր կանդրադառնանք մեր ասուլիսի ժամանակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սոցցանցերում աղմուկ բարձրացրած ստոպ կադրին, ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը։ 

Անդրադառնալով նկարին՝ Մինասյանը նշեց․ «Նախ ասեմ, որ նկարն, ինչպես բազմիցս, պարզաբանումը տրվել է, անհաջող մի ստոպ կադրի արդյունք է և դա հետևանք էր այն երկխոսության, որը տեղի ունեցավ իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Երկխոսությունը հետևյալն էր՝ երբ երդման ավարտից հետո ես «Առաջն Աստված» արտահայտությունն արեցի,  նախագահն ասաց՝ «շատ լավն էր» և երբ արդեն վարչապետն էր շնորհավորում, ասաց՝ «այնքան լավն էր, որ կարո՞ղ է տեքստը փոխենք», և որպեսզի այդ ծիծաղը միջիցս չարտահայտվի տեսախցիկների առաջ, գլուխս թեքեցի՝ ստացվեց անհաջող կադր։ Եթե տեսանյութը ուշադիր նայեք՝ կտեսնեք, որ չկար ոչ մի նման վարքագիծ։ Ի վերջո, խոնարհումը առաքինության նշան է, բայց որպես կանոն գլուխ եմ խոնարհում հուշարձանի, հուշատախտակի կամ մահացածի առաջ, և ես չեմ կարծում, որ նման անհաջող կադրը կարող էր դառնալ այն վարքագծի առարկան, ինչ-որ իրենք են փորձում ներկայացնել, առավել ևս, երբ մենք խոսում ենք քաղաքակիրթ հասարակության մասին։ Իսկ իշխանության  նման էժանագին  պահվածքը, խոսում  է նրանց ցածր մակարդակի մասին»։ 

Հիշեցնենք, որ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ստորև ներկայացված լուսանկարը՝ շփոթելով Հրայր Թովմասյանի հետ։ Նա այդ լուսանկարով ցույց էր տվել, թե ինչպես է, իբր, Հրայր Թովմասյանը շողոքորթում իշխանությանը։ Քիչ հետո Բաբաջանյանը, հասկանալով իր սխալը, ֆեյսբուքյան էջից հեռացրել էր այդ գրառումը։ 

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular