ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասեք քանի՞ տառ կա Ձեր անվան մեջ և մենք կասենք, թե ինչպիսի մարդ եք Դուք. 100 տոկոսանոց համընկնում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Esotericblog.ru կայքը գրում է, որ անվանաբանությունն էզոթերիկ գիտություններից մեկն է, որն ուսումնասիրում է մարդու անվան կապը նրա ճակատագրի հետ։ Ըստ այդ գիտության՝ ամենակարևոր գործոններից մեկը, որը որոշում է մարդու բնավորությունը, նրա անվան թվերի քանակն է։

• Երկու տառ ունեցող անունները, որոնք հազվադեպ են հանդիպում, մարդուն ոչ հեշտ ճակատագիր են բերում, բավական շատ փորձություններ կյանքի ընթացքում։ Անվանաբանության մեջ 2 թիվը խոցելի և ոչ ամբողջական թիվ է համարվում։

• Երեք տառ ունեցող անուններն իրենց կրողներին տանում են չափազանց շատ ինքնավստահության և նույնիսկ զիջողականության բացակայության հայացքներում և կարծիքներում։ Նրանց գրեթե անհնար է համոզել ինչ-որ բանում, որևէ բան ապացուցել։ Այսպիսի անունը կնոջը զրկում է նրբությունից, զիջողականությունից, ինչը նշանակում է, որ այն կնոջը զրկում է նաև կանացիության ինչ-որ չափից՝ դրանով իսկ զգալիորեն բարդացնում նրա անձնական կյանքը, տղամարդկանց հետ փոխհարաբերությունները։ Երեք տառ ունեցող անուն կրող տղամարդկանց հետ հարաբերություններն այս կանանց համար չեն։ Այս տղամարդկանց հետ կարող են փոխըմբռնման հասնել միայն նուրբ կանայք։

• Չորս տառ ունեցող անունները ևս բավական բարդ են և բավական դժվարություններ ու հիասթափություններ են խոստանում, հատկապես կանանց։ Այս պատճառով էլ ընդունված է համարել, որ չորս տառ ունեցող անունները ճիշտ է տալ տղամարդկանց։ Չորս տառ ունեցող անուններ կրող կանայք շատ լուրջ են և պատասխանատու։

• Հինգ տառ ունեցող անունները դրանք կրողներին զգուշացնում են օրենքի հետ հնարավոր դժվարությունների մասին, ինչի հետ կապված՝ նրանց խորհուրդ է տրվում չարհամարհել դրա նորմերն ու կանոնները, քանի որ այդպիսի անփութությունը նրանց խոստանում է հեռուն գնացող հետևանքներ։ Ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք ուժեղ կամք ունեն և տանել չեն կարողանում որևէ ճնշում՝ բնավորության գիծ, որը զգալիորեն դժվարացնում է կնոջ ճակատագիրը։

• Վեց տառ ունեցող անունները համապատասխանում են կրողներին այն դեպքում, երբ նրանք վստահելի զուգընկեր ունեն։ Նրանք, որպես կանոն, ինքնաբավ են, զգալիորեն անկախ են։ Հնարավոր է՝ այդ պատճառով էլ նրանք առավել հակված են սեր ստանալ, քան նվիրել իրենց սերը։

• Յոթ տառ ունեցող անունները գտնում են շատ պատասխանատու, բայց պահանջկոտ մարդկանց։ Այս մարդիկ պայմանավորվելու կարողություն ունեն, փոխզիջումների գնալու կարողություն։ Այդ պատճառով էլ այս անուններն առավել համապատասխանում են կանանց։ Այսպիսի անունները տղամարդկանց բնավորությունը դարձնում են առավել փափուկ, բայց նաև զրկում են վճռականության որոշակի մասից, ինքնավստահությունից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular