ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում թալանել ու կողոպտել են «գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հունվարի 25-ին և այսօր՝ հունվարի 26-ին, Երևանում թալանել են մի քանի «գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաներ․ տեղեկացնում է shamshyan.com-ը։

Երեկ՝ հունվարի 25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Բաղրամյան պողոտայի բնակիչ, 41-ամյա Արթուր Ա.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 03:30-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Բաղրամյան պողոտայի իր բնակության վայրի շենքի մոտ կայանված Range Rover մակնիշի 84 ՍՍ 444 համարանիշի ավտոմեքենայի հետևի լուսարձակները գողացել են, ինչի հետևանքով իրեն պատճառվել է 250 հազ. դրամի վնաս: 

Երեկ՝ հունվարի 25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Բաբաջանյան փողոցի բնակիչ, 28-ամյա Արման Հ.-ն և հայտնել, որ Սվաճյան փողոցի 20 շենքի մոտից 2 անհայտ անձինք կողոպուտ կատարելու եղանակով, բացահայտ հափշտակել են իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան:

Այսօր՝ հունվարի 26-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բնակիչ, 39-ամյա Վիգեն Դ.-ն և հայտնել, որ հունվարի 25-ի ժամը 22:40-ից մինչև հունվարի 26-ի ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի 10 FR 100 համարանիշի ավտոմեքենայի վրայից գողացել են կողային հայելիները, ինչի հետևանքով իրեն պատճառվել է 145 հազ. դրամի վնաս:

Ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 52-ամյա Տիգրան Շ-ն և հայտնել, որ օրեր առաջ Խորենացի փողոցում գտնվող ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Toyota Prado մակնիշի 10 DD 303 համարանիշի ավտոմեքենայի կողային հատվածում ամրացված պլաստմասե դետալները գողացել են:

Ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Գոռ Մ.-ն և հայտնել, որ հունվարի 21-ին, տեխնիկական միջոցների գործադրմամբ, անհայտ անձը կկամ անձինք, Իսակովի պողոտայի 10 հասցեի մոտ կայանված իրեն պատկանող Porsche Cayenne մակնիշի 44 ԼM 444 համարանիշի ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով սրահից գողացել են պայուսակ և գումար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular