ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որո­շում­նե­րը նախ ըն­դու­նում են, հե­տո մի­այն մտա­ծում դրանց հե­տևանք­նե­րի մա­սին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Փաստ» թերթը գրում է․ 

Պետության զարգացումն ու առաջընթացը ենթադրում են փոփոխությունների իրականացում, որոնց հիմքում ընկած են այնպիսի որոշումներ, որոնք կյանքի կոչելու դեպքում հնարավոր է արդյունք ապահովել։ 

Սակայն շատ հաճախ ընդունվում են այնպիսի որոշումներ, որոնք տեսականորեն միտված են քաղաքացիների համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն, սակայն գործնականում դրանք չունեն կիրառական նշանակություն։ Իսկ եթե ավելի հստակ ասենք, ապա առաջ են քաշվում թերի որոշումներ, որոնք արժանանում են հանրության դիմադրությանը և ժամանակի ընթացքում էական փոփոխությունների են ենթարկվում։ 

Դրա համար յուրաքանչյուր որոշում, որով նախատեսվում են էական փոփոխություններ առանձին ոլորտներում, նախքան կիրառելը, պետք է հանրության հետ համապատասխան աշխատանքներ տանել, կատարել հանրային իրազեկում, հասկանալ ոլորտի մասնագետների, քաղաքացիների մտահոգությունները, դրանք համապատասխանեցնել քաղաքացիների վեր հանած խնդիրներին և պահանջներին, իսկ հետո այն դնել կիրառության մեջ։ 

Այս դեպքում արդեն կառավարության որոշումները, որոնցով էական փոփոխություններ են նախատեսվում տարբեր ոլորտներում, մեծ դիմադրության չեն հանդիպի քաղաքացիների կողմից։

 Իսկ դա ենթադրում է, որ կառավարության նախաձեռնությունները պետք է բխեն հասարակական պահանջներից, երբ ներքևից ազդակները բարձրանում են դեպի վեր՝ բյուրեղանալով տարբեր որոշումների տեսքով։ 

Սակայն, ինչպես տեսնում ենք, կառավարությունը որոշումներ ընդունելուց առաջ ընդհանրապես միտք չունի աշխատել հանրության լայն շրջանակների ու մասնագետների հետ, լսել նրանց մտահոգությունները և այլն։ 

Իշխանություններին թվում է, թե իրենց վարկանիշը թույլ է տալիս, որպեսզի կտրուկ և թերի որոշումներ ընդունեն, բայց դրանք բողոքի ակցիաների պատճառ են դառնում։ 

Մի կողմից՝ տրամաբանական է, որ վարչապետը ցանկանում է արագ փոփոխություններ ապահովել երկրում, քանի որ մեծ խոստումներ է տվել, որոնց տակից չի կարողանում դուրս գալ, սակայն միայն բողոքի ակցիաներից հետո է, որ ստիպված է լինում դիտարկել իրենց կողմից առաջ քաշված նախաձեռնության թերի կողմերը և հայտարարել հերթական «հետքայլի» մասին։ 

Հեռու չգնալու համար բերենք վերջին օրերին մսավաճառների և ֆերմերների բողոքի ակցիաների օրինակը, երբ նրանք ճանապարհներ փակելու միջոցով արտահայտեցին իրենց դժգոհությունները, և միայն դրանից հետո կառավարությունը հասկացավ, որ գյուղացիների առաջարկություններին պետք է ընթացք տալ։ 

Այդպես, օրինակ՝ որոշումը ուժի մեջ մտցնելուց հետո Փաշինյանը հասկացավ, որ սպանդանոցների թիվը բավարար չէ և այլն։ 

Հիմնականում դրանով և այլ մտահոգություններով էր պայմանավորված, որ պարտադիր սպանդանոցային մորթի պահանջը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը։ Սա վերաբերում է նաև ծննդատների լուծարման, բալային համակարգի ներդրման և այլ որոշումներին, որոնք բողոքի տեղիք տվեցին։

 Բայց կան նաև կառավարության անդամների կողմից շրջանառության մեջ դրված այնպիսի նախաձեռնություններ, որոնց շուրջ ընդհանրապես գործադիրը չի կողմնորոշվում։ 

Օրինակ՝ Արսեն Թորոսյանի կողմից առաջարկված առողջապահական ապահովագրության նոր հարկատեսակի մասին կառավարությունն ընդհանրապես ի վիճակի չէ հստակեցումներ մտցնել, որպեսզի հասարակության համար կանխատեսելի լինեն առաջիկայում առողջապահության ոլորտում տեղի ունեցող գործընթացները։ 

Վարչապետն էլ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե կառավարությունում այդ առումով միասնական տեսակետ չկա, նույնիսկ ինքը դրա կապակցությամբ ձևավորված տեսակետ չունի։ 

Սակայն սա դեռևս չի նշանակում, որ հնարավոր չէ, որ մի օր կառավարությունում քնեն և արթնանան ու կտրուկ որոշեն, որ պետք է առողջապահության պարտադիր հարկ սահմանել։ 

Այսպիսի գործելակերպի մենք այս ընթացքում բազմիցս ականատես ենք եղել։ 

Դե, ինչպես միշտ, վարչապետն էլ որոշումներում առկա թերացումներն ընդունելու փոխարեն կսկսի վկայակոչել եվրոպական ստանդարտների կամ եվրոպական փորձի մասին, սակայն պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր եվրոպական փորձ չէ, որ կիրառելի է մեր երկրի համար, Հայաստանը չունի այն հնարավորությունները և ռեսուրսները, որ ունեն եվրոպական երկրները։ 

Ինչպես տեսնում ենք, գործադիրը պրոֆեսիոնալության հետ կապված խնդիրներ ունի, իսկ աշխատանքի որակը բարձրացնելու համար պետք է այնպիսի որոշումներ ընդունվեն, որոնք ժամանակավրեպ չեն, կշռադատված են և բխում են հանրության շահերից, այլ ոչ թե նախ՝ ընդունել որոշումներ, հետո միայն մտածել դրանց հետևանքների, առավել ևս՝ կիրառման գործիքների մասին։

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular