ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետին տեսնելով՝ պատգամավորները վազելով դահլիճ էին մտնում. «Իրատես»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրատես» թերթը գրում է. «Վազիր, վազիր»,- գործընկերոջն ասում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, որ շտապում էր կառավարության հետ Ազգային ժողովի հարցուպատասխանին: Աճապարող խորհրդարանական մեծամասնության միակ ներկայացուցիչը չէր, որ րոպե առաջ ցանկանում էր ԱԺ դահլիճում իր տեղը զբաղեցնել, նրա օրինակին հետեւում էր խորհրդարանական մեծամասնությունը՝ գրեթե ամբողջ կազմով:

Կառավարությանն առաջին ու ամենահրատապ հարցն ուղղելու մղումով չէ, որ իմքայլականները շտապում են նիստերի դահլիճ, պատճառն առավել քան պարզ է. այնպես չլինի, թե վարչապետը նկատի, որ պատգամավորներն իրենց տեղում չեն կամ ուշանում են:

Առիթ ունեցել եմ ասելու. երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր 2020-ի կառավարության բյուջեն, դրա ավարտից ու Փաշինյանին ծափահարելուց հետո պատգամավորները մեկ մարդու նման լքեցին նիստերի դահլիճը: Պատկերը նույնն էր նաեւ հարցուպատասխանի ժամանակ՝ մեկ մարդու նման, ճիշտ ժամանակին, նիստի մեկնարկից հինգ րոպե առաջ պետք է տեղում լինել:

Իսկական գերազանցիկների խորհրդարան է, ամեն մեկը հարց ունի, ասել է թե՝ պատրաստակամ է դասը պատասխանելու, միայն թե հարցերի բովանդակությունն է տարակուսելի:

Իմքայլական պատգամավորներից մեկը, օրինակ, վարչապետին հարցնում է, թե ինչ կարելի է անել, որ մեր երկիրը, որը, ըստ ՄԱԿ-ի երջանկության սանդղակի, երջանիկ երկիր է, առաջնորդվի «Բութանի ինդեքսով»: Չգիտեմ՝ որքանո՞վ է հարցը հետաքրքրում ՀՀ հպարտ ու արժանապատիվ քաղաքացուն, ինչպե՞ս է այն բարեփոխելու մեր առօրյան, կամ այսօր դա ի՞նչ հրատապություն ունի, բայց այն, որ վարչապետ Փաշինյանը հարցին խիստ համապարփակ պատասխան տվեց ու պատասխանեց մեծագույն սիրով, մտորելու տեղիք է տալիս։

Եվ ոչ մեկի մտքով չանցավ վարչապետից հետաքրքրվել, օրինակ, ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հայցադիմումը՝ ուղղված Նարեկ Մալյանին (վիրավորանքի ու զրպարտության մեղադրանքով) դատարանը վարույթ չի ընդունել՝ հայցադիմումի թերի լինելու պատճառով:

Պատկերացնո՞ւմ եք՝ արդարադատության թիվ մեկ պատասխանատուն թերանում է սովորական հայցադիմում կազմելիս: Պատգամավորների փոխարեն հարցը նախարար Բադասյանին ուղղեցի հենց ես:

Նա չհերքեց, թե նման բան է եղել, ուղղակի հորդորեց բոլոր հարցերն իր փաստաբանին տալ: Իսկ կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանին շտապող պատգամավորները նույն ջերմեռանդությամբ էլ լքեցին խորհրդարանի դահլիճը, եւ որեւէ հիմք չունեմ ենթադրելու, թե սովորական նիստերին, երբ Փաշինյանը ներկա չի լինի, նույն ոգեւորվածությամբ կշտապեն դահլիճ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular