ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լուսավոր Հայաստան»-ը հայտարարություն է տարածել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը քաղաքական մեծամասնության խոչընդոտելու վերաբերյալ: Հայտարարությունը՝ ստորև.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 108-րդ հոդվածի համաձայն՝ 2019թ. դեկտեմբերի 05-ին Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ¼-ի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով Ազգային ժողովում ստեղծվել է 2018թ. սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։

Քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին Ազգային ժողովի նախագահը նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին հայտարարություն է արել։

Ընդ որում, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 20-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի նախագահն ընթացք չէր տա պատգամավորների դիմումին, այսինքն՝ հանձնաժողովը չէր ստեղծվի, եթե նախաձեռնության հետ կապված առկա լիներ որևէ խնդիր։ Տվյալ դեպքում, Ազգային ժողովի նախագահն ընթացք է տվել դիմումին, իսկ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժինն իր եզրակացությամբ ևս մեկ անգամ փաստել է դրա բովանդակության համապատասխանությունը Սահմանադրությանը։ Սա հատկապես կարևոր է այն առումով, որ իշխող խմբակցության որոշ պատգամավորներ այդպես էլ մինչև վերջ պնդում էին, որ Ազգային ժողովն այս մասով լիազորություն չունի։

Ըստ Սահմանադրության 108-րդ հոդվածի 2-րդ մասի՝ քննիչ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Այսինքն, հանձնաժողովում Դոնթի բանաձևով մեծամասնություն կազմելու էին իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամները (առաջարկվող 11 անդամներից 7-ը)։ Եվ բնականաբար որոշումների կայացմանը որոշիչ էին լինելու մեծամասնության անդամների ձայները՝ չնայած նրան, որ հանձնաժողովը նախագահելու էր ընդդիմության ներկայացուցիչը։

Քանի որ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով արդեն ստեղծված է համարվում, ըստ Սահմանադրության 108-րդ հոդվածի 2-րդ մասի և Կանոնակարգի 20-րդ հոդվածի 6-րդ մասի՝ մնում էր սահմանել քննիչ հանձնաժողովի անդամների թիվը։ Այդ մասին մեր կողմից ներկայացվել է որոշման նախագիծ և առաջարկվել անդամների թիվը նախատեսել 11։

Նշված որոշման ընդունումը տապալելով՝ իշխող մեծամասնությունն ուղղակիորեն խոչընդոտում է Ազգային ժողովի պատգամավորների ¼-ի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու սահմանադրական իրավունքի իրացմանը, որը ֆունդամենտալ նշանակություն ունի խորհրդարանական երկրի կայացման համար։

Ըստ էության, այս հանձնաժողովի ստեղծմանը խոչընդոտելը խոսում է այն մասին, որ քաղաքապետարանում իրապես գործել է կոռուպցիոն սխեմա, այլապես իշխող ուժի ներկայացուցիչներն իրենք շահագրգռված կլինեին ստեղծված քննիչ հանձնաժողովի ձևավորմամբ և դրա զեկույցի ստացմամբ։

Այսպիսով, քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները։ Օդում կախված մնացին այն լուրերը, որ նախկին իշխանությանը հարող օլիգարխները քաղաքապետարանի հորդորով համայնքին գույք են նվիրաբերել՝ դրա դիմաց ստանալով որոշակի արտոնություններ կամ այլ իրավունքներ։

Փաստացի հեղափոխությունից հետո առաջին անգամ մենք առերեսվեցինք կլանային մտածողության հետ, երբ իրավունքը ստորադասվում է թիմակցին փրկելու, նրա կամայականությունները քողարկելու արատավոր պրակտիկային։ Վերոհիշյալը հիմնավորում է այն տեսակետը, որ Հայաստանը դեռևս միայն անունով է պառլամենտական պետություն, իսկ կառավարող թիմը ոչ միայն չի փորձում պառլամենտարիզմի իրական ավանդույթներ ձևավորել, այլև ընդհակառակը՝ նմանատիպ հակաժողովրդավարական մոտեցումներով հետքայլ է արձանագրում զարգացման ուղուց ու էլ ավելի սահմանափակում խորհրդարանի դերը Հայաստանի քաղաքական կյանքում, ինչը գնահատում ենք դավաճանություն հեղափոխության հռչակած արժեքներին։

«Լուսավոր Հայաստանը» դատապարտում է այս գործելաոճը՝ համարելով դա նահանջ ժողովրդավարական հասարակարգ կառուցելու գործում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular