Ախթալա համայնքի 57-ամյա բնակիչը մտել է քաղաքացու տուն և փող հափշտակել (տեսանյութ)
ՎԻԴԵՈՀունվարի 22-ին` ժամը 17.20-ին, ոստիկանություն զանգահարած Ախթալա համայնքի բնակիչներից մեկը հայտնեց, որ իր տնից գողություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին քաղաքացին հայտնեց, որ հունվարի 22-ին՝ ժամը 8.30-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով մուտքի դռան բանալին վրան լինելու հանգամանքից, մտել են իր տուն և փող հափշտակել։
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացնելով գողությունը կատարելու կասկածանքով, Նեղոց գյուղի սկզբնամասից ոստիկանություն բերման ենթարկեցին Ախթալա համայնքի 57-ամյա մի բնակչի։
Նա տվեց ինքնախոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: