ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրի հեռախոսային խոսակցությունները վերծանելու որոշումը դատարանն անօրինական ճանաչեց

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզան Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր անօրինական ճանաչեց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնարիկ Մանուկյանի հեռախոսային խոսակցությունները վերծանելու վերաբերյալ դատարանի որոշումը:

Այս մասին նիստից հետո լրագրողներին հայտնեց ինքը՝ Մանուկյանը՝ ընդգծելով, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ինչպես ցանկացած պրոֆեսիոնալ լրագրող, մինչեւ վերջ գնաց իր մասնագիտության հետեւից. «Ինչպես գիտեք, 2019 թվականին մենք հրապարակեցինք Մարտի 1-ի գործով պաշտոնատար անձանց, մասնավորապես՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի եւ այլ ցուցմունքներ, ինչից հետո Հատուկ քննչական ծառայությունը հարուցեց քրեական գործ: Քննիչը, ինձ հրավիրելով հարցաքննության, հարցրեց, թե ով է տվել այդ ցուցմունքները, սակայն մենք, ինչպես ցանկացած պրոֆեսիոնալ լրագրող, մեր աղբյուրը չբացահայտեցինք»:

Խմբագրի խոսքով՝ երկրորդ անգամ հարցաքննության կանչելիս քննիչն իրեն տեղեկացրեց, որ դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան, եւ դատավոր Դավիթ Գրիգորյանը թույլատրել է վերծանել իր հեռախոսային խոսակցությունները. «Վերծանումները ստանալուց հետո ինձ կանչում են, տալիս երկու անձի անուն եւ հարցնում, թե նրանցից կոնկրետ ով է տրամադրել ինձ ցուցմունքները, ինչը անել ես դարձյալ հրաժարավում եմ»:

Քնար Մանուկյանը, ստանալով դատարանի այդ որոշումը, բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որն էլ, փաստորեն, այսօր բավարարեց բողոքը: Մանուկյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ ինքը ներկայացրել է  իրավիճակը, ասել, որ ՀՔԾ-ն աղբյուրներ է բացահայտում, եւ վարչապետը հրապարակավ հայտարարել է, որ ամեն ինչ օրինականության դաշտում է. «Ես վարչապետին ասացի, որ հենց ադ ճանապարով էլ գնում եմ, եւ այժմ ուզում եմ նրան խնդրել, որ ինքը անձամբ իրավապահ մարմինների այս անօրինական գործողություններին համապատասխան խիստ պատիժ-գնահատական տա: Այս անօրինականության համար պատասխան են տալու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը եւ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը»,-ասաց օրաթերթի խմբագիրը՝ հավելելով, որ հետագա գործողությունների մասին կտեղեկացնեն ավելի ուշ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Արամ Մինասյանն էլ լրագրողներին հայտնեց, որ լրագրողի գործունեությանն առնչվող հարցի վերաբերյալ ՄԻՊ-ում վարույթ է հարուցվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular