ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ». Պոպուլիզմը հաղթեց Փաշինյանին

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է. ««Այո՛, եւ միանշանակ այո՛, մենք պետք է անցնենք սպանդանոցների համակարգի, որովհետեւ սա, բացի Ձեր նշած առողջապահական համակարգի խնդիրներից, սա երկրի ստանդարտի եւ  երկրի վարկանիշի հարց է: Արդյո՞ք մեր այն սիրելի հայրենակիցները, ովքեր բողոքի ձայն են բարձրացնում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, ունեն արդարացի փաստարկներ: Այո՛, եւ այդ փաստարկներից ամենակարեւորն այն է, որ մենք, ցավոք, այս պահի դրությամբ չունենք սպանդանոցների բավարար քանակ եւ խտություն»,- երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով սպանդանոցների հետ կապված խնդրին եւ անասնապահների ու մսավաճառների բողոքի ակցիաներին՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա պարզաբանել է, թե ինչու է կառավարությունը գնացել սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու քայլին՝ առանց սպանդանոցների անհրաժեշտ քանակն ապահովելու: 

«Մի պարզ պատճառով, որովհետեւ մենք անընդհատ այս որոշումը հետաձգում ենք: Որովհետեւ այն մարդիկ, ովքեր մտադրված են ներդրում կատարել կամ ներդրման, շինարարության պրոցեսի մեջ են (վերջին 1,5 տարվա ընթացքում մենք երկու անգամ այդ հետաձգումն արել ենք), մարդը փող է դնում, մեկ էլ մտածում է՝ «կարո՞ղ ա՝ էս սպանդանոցը կառուցեմ՝ փող ծախսելով, պարզվի, որ կառավարությունն էս կարգավորումը չեղյալ է անելու»»,- ասել է  նա՝ տեղեկացնելով կառավարության ընդունած, ըստ էության, միջանկյալ լուծման մասին:

«Մինչեւ սույն թվականի  փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի՝ սուբսիդավորվող վարկերի եւ լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անել, որպեսզի սպանդանոցների կառուցման եւ անհրաժեշտ տեխնիկայի, այդ թվում՝ տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարությունը  պատրաստվում է նաեւ մարզպետարանների եւ Սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ձեւավորել սպանդանոցների նախընտրելի քարտեզ:

Միեւնույն ժամանակ նա շահագրգիռ կողմերին ներկայացրել է մեկ այլ առաջարկ-վերջնագիր: Ըստ Ն. Փաշինյանի, եթե այդ մարդկանց համար ընդունելի լինի այն տարբերակը, որ մինչեւ հուլիսի 1-ը միասին աշխատեն, պայմանով, որ հուլիսի 2-ից այս թեմային այլեւս չեն վերադառնալու, ապա պատրաստ է քաղաքացիներին մինչեւ այդ ժամանակ տալ, որ գումար վերցնեն ու պատրաստվեն հուլիսի 2-ից պարտադիր սպանդանոցային մորթին: «Մենք չենք կարող ասել՝ եկեք ցեխի մեջ շարունակենք ապրել, որովհետեւ այդտեղ հարմար է, այնտեղ սովորել ենք ապրել:

Հիմա եթե բողոքող մեր հայրենակիցների համար այդ առաջարկն ընդունելի է, ուրեմն մենք պատրաստ ենք այս 3 գործողությունն անել ՝ 1. «ծյունինգ անել» սուբսիդավորվող վարկերն ու լիզինգային ծրագրերը, 2. մինչեւ հուլիսի 1-ը, բացառությամբ Երեւան քաղաքի սուպերմարկետների եւ Երեւան քաղաքի ռեստորանների, հանրային սննդի ցանցի, հանրապետության մյուս հատվածներում  թողնել նույն իրավիճակը, պայմանով, որ հուլիսի 2-ին ոչ մի պարագայում այս թեմային չենք վերադառնալու՝ ինչ պարզվի-չպարզվի»,- հայտարարել է Ն. Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ, եթե քաղաքացիները չընդունեն այդ առաջարկը, ապա կառավարությունը շարունակելու է սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու գործընթացը:

Սպանդանոցներում պարտադիր մորթը կատարելու դեմ բողոքող հազարավոր մարդկանց պահանջն իսկապես արդար է, բարձրացվող հարցերը՝ արդարացված: Այս մասին ասում են ոչ միայն գյուղացիները, ֆերմերները, այլեւ տնտեսագետներն ու ոլորտի մասնագետները։

Այսպիսով, գյուղացիների, ֆերմերների լայնածավալ բողոքի  օրեր տեւած գործողություններից հետո կառավարությունը հետքայլ է անում՝ ներկայացնելով խնդրի ոչ այնքան համալիր, խորքային, որքան միջանկյալ լուծում: Միեւնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը վերջնագիր է ներկայացնում բողոքի ձայն բարձրացնող հանրությանը: Այս իրավիճակը վկայում է մի կողմից՝ կառավարության անսկզբունքայնության ու ոչ կոմպետենտ գործունեության, մյուս կողմից՝ թաքնված վախերի մասին: Խնդիրն այն է, որ, եթե սա իսկապես անհրաժեշտ բարեփոխում է, ինչպես պնդում է Ն. Փաշինյանը, ապա կառավարությունը չպետք է տուրք տար բողոքի ալիքին եւ չառաջնորդվեր պոպուլիզմով ու չնահանջեր: Դա, սակայն, կհակասեր անձամբ Ն. Փաշինյանի ու կառավարության պոպուլիստական էությանն ու գործելաոճին:

Մյուս կողմից՝ որոշման ընդունումից հետո է միայն կառավարությունը պարզում, որ անհրաժեշտ թվով սպանդանոցներ չկան, ինչը վկայում է կառավարության ոչ պրոֆեսիոնալության, ոչ կոմպետենտության մասին:  Այսինքն՝ հերթական անգամ մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես է պոպուլիզմը հաղթում պրոֆեսինալիզմին: Բայց սա միջանկյալ հաղթանակ է կամ հաղթանակ չէ ընդհանրապես, որովհետեւ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից շատերը մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել են, որ առաջարկված միջանկյալ լուծումը չի բավարարում իրենց, եւ իրենք առաջիկայում վերսկսելու են բողոքի ակցիաները:

Ակնհայտ է, որ կառավարության քայլերի շարունակությունը կախված է լինելու ոչ թե ընդունված որոշման հիմնավորվածությունից ու անհրաժեշտությունից, այլ այն հանգամանքից, թե որքան մարդաշատ կլինեն բողոքի ակցիաներն առաջիկայում: Դա է պահանջում պոպուլիզմի կանոնը, որին անշեղորեն հետեւում է Նիկոլ Փաշինյանը:

Հ.Գ. Նախօրեին կառավարության մեր աղբյուրներից տեղեկացել էինք, որ Ն. Փաշինյանը ստիպված է նահանջել եւ չեղարկել սպանդանոցների հարցը, գոնե առժամանակ, քանզի նա արդեն սկսել է մտահոգվել ուժայինների այն զեկույցներից, համաձայն որոնց՝ «թավիշը» կամաց-կամաց անցնում է, ու մարդիկ սկսել են դժգոհել գործող իշխանություններից եւ հայհոյել: Մեր աղբյուրը նաեւ նշել էր, որ Փաշինյանը մտածում է՝ ինչպես դրա տակից գոնե ժամանակավորապես դուրս գալ, որպեսզի բողոքի ակցիաները չշարունակվեն եւ չվտանգեն իշխանությանը»:

 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular