ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Երևանում. քրեական անցյալով հարուստ «ՄԾ»-ն 1000 դրամով ուզում էր հասնել Սովետաշենի բերդ, սակայն եղբայրը մահամերձ հայտնվեց հիվանդանոցում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Shamshyan.com-ը գրում է.

Սեպտեմբերի 23-ին, արտակարգ ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ու անգիտակից վիճակում Բաշինջաղյան փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից հիվանդանոց է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին նրբանցք 20 շենքի բնակիչ, 51-ամյա Արայիկ Նահապետյանն է, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Մինչ բժիշկները հիվանդանոցում ձեռնարկում էին անհրաժեշստ բժշկական գործողություններ՝ Ա. Նահապետյանի կյանքը փրկելու ուղղությամբ, Մաշտոցի ոստիկանությունն ու Դ. Մարտիրոսյանի գլխավորած քննչական խումբը պարզել են, որ Ա. Նահապետյանը հիվանդանոց է տեղափոխվել ժողովրդին հայտնի Անաստասավան թաղամասից: Իրավապահները պարզել են նաև, որ մինչ հիվանդանոց տեղափոխվելը Ա. Նահապետյանը իր եղբոր՝ Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արամ Նահապետյանի հետ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոցի խաչմերուկում նստում են Այգեձոր տաքսի ծառայությանը պատկանող BYD մակնիշի ավտոմեքենան, որը շահագործվում է որպես տաքսի և պատվիրում ուղղություն դեպի Անաստասավան:

Վարորդին՝ Սարի թաղում ժամանակավոր հիմունքներով բնակվող, 34-ամյա Խաչատուր Գևորգյանին հայտնելով, որ նա պետք է ընդամենը 1000 դրամով իրենց տանի Անաստասավան, որտեղից պետք է վերցնեն «տուլիկ» և այն տանեն Սովետաշենի բանտ՝ Արայի տղային, ով, ըստ պատվիրատուների հայտնածի՝ «կյանքով ու ճշտով ապրող տղա է»: Տաքսու վարորդը սակայն ընդիմանում է նրան, ասելով՝ «Սա սերվիզ է, իսկ ինքը չի կարող 1000 դրամով պատվեր կատարել: Դրա համար կա ցուցիչ և ինչքան բռնի՝ թող էդքանն էլ վճարեն»:

Դա դուր չի գալիս եղբայրներին և նրանցից մեկը դանակով հարձակվում է վարորդի վրա, հայհոյանքներ տալիս և թքում երեսին: Վարորդը վիճաբանությունից խուսափելու նպատակով մեքենան քշում է, սակայն Արայիկը, կախվում է մեքենայից ու ընթացքում վայր է ընկնում ՝ վնասելով գլուխը: Դա՝ ըստ տաքսու վարորդի պատմածի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արայիկը նախկինում դատապարտված է եղել խարդախության համար, իսկ նրա եղբայր Արամը, ով նույնպես դատապարտված է եղել նախկինում 5 անգամ, թաղամասում հայտնի է «ՄԾ» մականվամբ:

Փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և չի բացառվում, որ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular