ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր տարում նոր «վոյաժներ». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է․ 

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին: 

Նշենք, որ այս համաժողովը շատ կարևոր է կրթության հիմնահարցերի քննարկման առումով, այս ֆորումին մասնակցելու ավանդույթը դրվել է դեռևս 2013-ին։ 

Հավելենք նաև, որ Համաշխարհային կրթական ֆորումը կրթության նախարարների մասնակցությամբ իրականացվող՝ աշխարհի խոշորագույն ամենամյա հավաքներից մեկն է: Իրականում թվում է, թե այս ֆորումին մասնակցելու հետ կապված ոչ մի զարմանալի ու տարօրինակ իրադարձություն չկա, սակայն, ինչպես ասում են, «սատանան մանրուքների մեջ է»։ 

Խնդիրն այն է, որ եթե շատ հագեցած ծրագիր չէ, և առանձնահատուկ գերկարևոր հարցեր չեն բարձրաձայնվելու, անկախ ոլորտից, նախարարը և փոխնախարարը միասին չեն մասնակցում որևէ ֆորումի։ 

Հետևելով հաղորդագրություններին՝ պարզ է դառնում, որ հայկական պատվիրակությունը ֆորումի շրջանակներում առանձնապես ծանր ծրագիր չունի։ 

Տվյալ դեպքում, եթե ֆորումում անպայման մեր երկիրը պիտի ներկայանար նախարարի մակարդակով, ու նախարար Հարությունյանն էլ ժամանակ է գտել և մեկնել է համաժողովին, փոխնախարար Արևիկ Անափիոսյանի մեկնումն անհասկանալի է կամ, այլ կերպ ասած, փոխնախարարի այցը Լոնդոն պարզապես ստացվում է հերթական «վոյաժ» պետբյուջեի հաշվին։ 

Կառավարման փորձագետների համոզմամբ, բացառիկ դեպքերում է պատահում, որ միևնույն միջոցառմանը գործուղման են մեկնում և՛ նախարարը, և՛ փոխնախարարը։ Գործուղման առումով այս պարագայում գործ ունենք այդ բացառիկ դեպքերից մեկի հետ, սակայն հազիվ թե կրթական այդ ֆորումը, որքան էլ այն կարևոր լինի, կարելի է դասել նման բացառիկ միջոցառումների շարքին:

 

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular