ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ «օլիգարխի» գայթակղիչ ամուսնության առաջարկը Անջելինա Ջոլիին՝ բաց նամակի տեսքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գիտեք, Անժելա, ես ձեզ այսպես կասեմ, թքեք այդ անհեթեթության (Բրեդ Պիտ) վրա, նա ձեզ չարժի, դեն նետեք նրան, եկեք ինձ մոտ Երեւան, ձեր բոլոր որդեգրած երեխաների հետ միասին, եւ մենք կապրենք, ինչպես թագավորները։

Ես այրի եմ, ապրում է միայնակ, Հյուսիսյաին պողոտայում ունեմ երկու բնակարան մի հարկում, կմիացնենք իրար, որ ավելի մեծ ու ազատ լինի երեխաների համար, երեխաները կգնան դպրոց ու մանկապարտեզ, իսկ դուք կնստեք տանը տիրուհու իրավունքով, վերջապես կապրենք արժանապատիվ ու մարդավարի։

Ես աղքատ մարդ չեմ, ունեմ չորս խանութ շուկայում, ամառանոց, այգի, բանջարանոց, նավակ ունում Սեւանի ափին, երեք ավտոմեքենանա, «Մերսեդես», «Լեքսուս» եւ «Նիվա» կցասայլակով, չենք կորչի։

Դուք պետք է կոմնորոշվեք, շուտով Ամերիկայում «կիլդիմ» է լինելու, դե ձեզ մոտ էլ ընտրությունները այդքան լիգիտիմ չեն, եւ ընտրություններն էլ, մեղմ ասած, անկանխատեսելի են՝ կամ այն նախկին սաքսաֆոնիստ Բիլի հիվանդ, նեւոզիկ կինը կամ այն դարը անցած 90-ական թվականների Դոնալդ հոպարը։

Ձերոնցից մեզ մոտ շատերը կան՝ Հովնանյանները, Լուիզ Սիմոն Մանուկյանները, անձնագիր կստանաք, կխնդրենք վաստակավոր արտիստուհու կոչումի կարժանանաք, ինչպես Արմենչիկին տվեցին ձեր համաերկրացի, իսկ այստեղ կսկսեք թեթեւ դերեր խաղալ սերիալներում մեր ժողովրդականների հետ, իսկ ահա, հետո երբ լեզուն կսովորեք մի գուցե կարող է աշխարահռչակ պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը՝ ձեզ վերցնի իր «Առաջնորդները»-2 (երկրորդ սեզոն) հեռուստասերիալ, յուրաքանչյուր կոպեկը տան համար պետք է։

Ես ամուր, պոտենցիաով տղամարդ եմ, դուք մի մտածեք կամ կասկածեք, մենք դեռ բազում երեխաներ կծնենք, մայրական կապիտալ կստանանք, կխնդրենք Շառլ Ազնավուրին որ, նախագահ Սերժին ասի մեզ մի հեկտար հող տա նոր տուն կառուցելու բազմանդամ ընտանիքի համար, ես ամեն ինչ հաշվել եմ, մեզ բոլորիս կբավականացնի, ձմռան համար քեզ բնական մորթյա վերարկու կգնենք, այստեղ ձմեռները խիստ են ...

Անժելա որոշեք, քանի դեռ ուշ չէ։

Հարգանքներով նախկին Սարի-Թաղցի Վազգեն
(Բարձրունքի Վզգո)

Նյութը պատրաստեց 1or.am- ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular