ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշ­խա­նա­վոր­նե­րին «մա­նու­շա­կը ճոճք է թվում, աշ­խար­հը՝ ծի­րա­նա­գույն բու­րաս­տան». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է․ 

Անասնաբույծների ու մսավաճառների բողոքի ակցիան երեկ ավելի մեծաքանակ էր, ու չնայած 88-ի՝ «Լենին, պարտիա, Գորբաչով» կոչերի հանգվույն դեռ հնչում են «դուխով» կոչեր, այդուամենայնիվ, բողոքողների հռետորաբանությունը գնալով կոշտանում է, իսկ բողոքի ալիքը՝ ուժգնանում: Երեկ երկու տարբեր վայրերում նաև ճանապարհ էին փակել: Տարբեր խնդիրների համար: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Նախ՝ այն, որ այս իշխանությունները շարունակում են գործել աչքաչափով. նախ՝ ընդունում են որոշումներ, հետո մտածում դրանց հետևանքների մասին: Խոսքը միայն սպանդանոցային մորթի մասին չէ. քաղաքակիրթ ճանապարհով սննդի արտադրությանը այլընտրանք չկա, խնդիրն այն է, որ որոշումը կայացվել է առանց հաշվարկների, ինչը հանգեցրել է առկա վիճակին: Խոսքը գրեթե բոլոր որոշումների մասին է՝ սկսած առողջապահության ոլորտից մինչև կրթության, սոցիալական և այլ ոլորտներ: 

Եվ ամենակարևորը՝ ակնհայտ է, որ երկրում առկա խնդիրները ոչ միայն լուծում չեն ստանում, այլև գնալով խորանում են, իսկ իշխանությունները ընդամենը մեկուկես տարում պարզապես կտրվել են իրականությունից, զբաղված են հասարակությանը համոզելով, թե ինչ առաջանցիկ տեմպերով է ընթանում «տնտեսական հեղափոխությունը», թե ինչքան լավ են սկսել ապրել մարդիկ, ինչ երջանիկ են բոլորը: Մի խոսքով՝ իշխանավորներին «մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»: Միայն ափսոս, որ հասարակությունն այդ ամենն իր կյանքում որևէ կերպ չի զգում, ինչի հետևանք են օրեցօր ավելի ու ավելի մեծ ծավալների հասնող դժգոհությունները: Կյանքը Ֆեյսբուքով չի սկսվում ու ավարտվում, եթե իշխանությունները քաջություն ունենան տեղերում ծանոթանալ իրական տրամադրություններին, այն ժամանակ ավելի պարզ կլինի, թե ինչ են մտածում մարդիկ այսօրվա իշխանությունների մասին, ու թե ինչքան վարկանիշ է մնացել տակը...

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular