ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպը Թեհրանում պարսկերեն տպագրվելուց հետո դարձյալ վերահրատարակվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գրող Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպը լույս տեսնելով Հայաստանում, դարձավ իսկական բեսթսելլեր. բավականին մեծ տպաքանակն սպառվեց երեք ամսում: Այնուհետև գիրքը վերահրատարակվեց ևս երկու անգամ (վերջինը` 2014-ին): Այն տպագրվել է նաև ռուսերեն լեզվեվ:

Եվ ահա, Թեհրանում, պարսիկ հայտնի մշակութային գործիչ, թարգմանիչ Հոսեյն Թաբաթաբայը վերջերս թարգմանեց «Ռեզիդենտը», որը լույս տեսավ մեծ տպաքանակով: Ընթերցողների շրջանում լայն մասսայականություն վայելած վեպը այս տարի վերահրատարակվել է ևս երկու անգամ:

Երեկ Իրան-Հայաստան բարեկամության միության երևանյան գրասենյակում` Երևան ժամանած միության նախագահ Ռեզա Դամավանդին հյուրընկալեց գրող Աշոտ Աղաբաբյանին: Նա «Ռեզիդենտի» պարսկերեն հրատարակած գիրքը նվիրեց հեղինակին:
«Պարսիկ ընթերցողը սիրով ընդունեց Ձեր վեպը, և այժմ Թեհրանում էլ է այն դարձել իսկական բեսթսելլեր: Ես ուրախ եմ, որ առաջիկայում մենք միասին երկու ծրագիր ենք իրականացնելու: Խոսքը Ձեր մյուս` «Մենակը» վեպի մասին է, որի թարգմանության համար Դուք Ձեր համաձայնությունն արդեն տվել եք: Մյուս ծրագիրը ավելի մեծ է և մեր ժողովուրդների պատմության մեջ առաջին դեպքն է լինելու:

Հուսով եմ` այն շուտով իրականություն կդառնա: Խոսքը «Ռեզիդենտը» վեպը բազմասերիանոց ֆիլմի վերածելու մասին է: Տեղյակ եմ, որ և Իրանում, և Եվրոպայում հանրահայտ պարսիկ կինոռեժիսոր Բեհրուզ Աֆղամին Ձեզ առաջարկել է «Ռեզիդենտը» վեպը միասին էկրանավորել: Դա առաջին դեպքը կլինի, որ պարսիկ կինոռեժիսորը ֆիլմ կնկարահանի հայ գրողի վեպի հիման վրա, այն էլ` բազմասերիանոց»,- Ա. Աղաբաբյանին դիմելով` ասաց Իրան-Հայաստան բարեկամության միության նախագահ Ռեզա Դամավանդին:

Աշոտ Աղաբաբյանը շնորհակալություն հայտնելով իր վեպերի նկատմամբ նման ուշադրության համար, նշեց, որ բազմասերիանոց ֆիլմի նկարահանման հարցը դեռևս նախնական փուլում է: Իրոք, հանրահայտ կինոռեժիսորն իրեն առաջարկել է ֆիլմի սցենարի համահեղինակ դառնալ: Այն նախատեսվում է նկարահանել Նյու Յորքում, Բեռլինում և Մոսկվայում: Սակայն առայժմ ինքը դեռ Թեհրան չի մեկնել, և տեղյակ չէ մանրամասներին:

Հիշեցնենք, որ «Ռեզիդենտը» վեպը լեգենդար հայ հետախույզ, գեներալ-մայոր Հայկ Հովակիմյանի մասին է, ով 1931-1933 թթ. գործել է Բեռլինում, 1933-1941 թթ.` Նյու Յորքում (ԱՄՆ-ում ԽՍՀՄ հետախուզական ցանցի ղեկավար), իսկ 1942-1947 թթ. եղել է ԽՍՀՄ արտաքին հետախուզության պետի տեղակալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular