ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանին գազի գինը 2020-ին չի փոխվի. սպառողի համար սակագնի փոփոխություն նախատեսված չէ մինչև ապրիլ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանին Ռուսաստանից գնվող գազի գինը ողջ 2020 թվականի համար չի բարձրանա: Պայմանավորվածություն կա, որ մինչև ապրիլի 1-ը սպառողի համար սակագնի ոչ միայն փոփոխություն չի լինի, այլ նաև «Գազպրոմ Արմենիա»-ն հայտ չի ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ չբացառելով ապրիլի 1-ից հետո հայտ ներկայացնելու, սակագնի փոփոխության հնարավորությունը:

«Գազի գինը սահմանին բարձրացվեց 2019-ի հունվարի 1-ից: Այս տարվա հունվարի 1-ից սահմանին գազի գինը չի թանկանա, և չի թանկանա ողջ 2020 թվականի համար: Դա պայմանավորված հարց է, որին կարող ենք այլևս անդրադարձ չկատարել: Պայմանավորվածություն կա նաև, որ մինչև ապրիլի 1-ը սակագնի ոչ միայն փոփոխություն տեղի չի ունենա, այլ նաև հայտ չի ներկայացվի, որովհետև հիմա ընթանում են քննարկումներ, որոնք դեռ ամփոփված չեն: Այս պահին հայտ ներկայացնելու որևէ պատճառ ես չեմ տեսնում: Չի կարելի բացառել, որ ապրիլի 1-ից հետո հայտ կներկայացվի»,-ասաց Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ գազի սակագնի ձևավորման բաղադրիչների մեջ հիմնական են գինը սահմանին, որն այս տարվա համար առնվազն քննարկման հարց չէ, ընթացիկ ծախսերը, որոնց շատ հեշտ է արագ գնահատական տալ, և կա նաև ներդրումային ծրագրի հարց: Փոխվարչապետը նշեց՝ կա պնդում, որ ՀՀ տարածքում անվտանգ, անխափան և արդյունավետ գազի մատակարարում կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ: «Այդ ներդրումների թեման բավականին քննարկվող և քննարկվելիք է: Եվ հնարավոր է, որ դրա հետ կապված «Գազպրոմ Արմենիա»-ն նոր ասելիքներ ունենա: Եվ ըստ այդմ այդ հարցը բաց ու թափանցիկ կքննարկվի, եթե նման հարց առաջանա»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց՝ ընթանում են քննարկումներ՝ այդ թվում ներդրումային ծրագրերի հետ կապված:

Հարցին, եթե այնուամենայնիվ սակագնի բարձրացում լինի, պետությունը պլանավորում է արդյոք փոխհատուցում անել բնակչությանը՝ Գրիգորյանը նշեց՝ եթե տեսնեն, որ հայտ է ներկայացվել, կա հիմնավորվածություն, ծախսերի անհրաժեշտություն, բնականաբար կառավարությունն իր որոշումը կհայտնի: Նա, ըստ էության, այդ հնարավորությունը չբացառեց:

Անդրադառնալով ռուսական կողմի հետ գազի գնի համար երկարաժամկետ պայմանագիր կնքելու հնարավորությանը՝ նա նշեց՝ այդ մասին խոսք գնացել է, գնում է և իր կարծիքով այդ հարցը կքննարկեն: «Բայց մի խնդիր կա, որը բավականին լուրջ նշանակություն ունի նման որոշումներ կայացնելիս: Երբ խոսքը սկսում է վերաբերել երկարատև պայմանավորվածություններին, կողմը միշտ առաջարկ է ներկայացնում գնագոյացման մեջ դնել բանաձև: Մի կողմից բանաձևային գնագոյացումը հնարավորություն է տալիս օգտվել գազի ինքնարժեքի կամ բորսայական գների տատանումներից, մյուս կողմից կա անկանխատեսելիության խնդիր: Հարց է, որի շուրջ մենք մտածում ենք, քննարկումներ եղել են և կլինեն»,-ասաց Գրիգորյաննն ու կարծիք հայտնեց, որ փորձագիտական մակարդակով այդ հարցը նորից ու նորից քննարկելու է:

Անդրադառնալով այլընտրանքային տարբերականերին՝ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ գազի գնի հարցը մեկանգամյա քննարկման հարց չէ, միշտ էլ քննարկում են բազմակողմ ձևաչափերով. «Դա վերաբերում է թե Իրանին է, թե ցանկացած այլ հնարավոր տարբերակի»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular