ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


25 պատճառ, թե ինչու են տղամարդիկ դավաճանում նույնիսկ սիրելի կանանց. Կարդացեք և ուշադիր եղեք, սիրելի կանայք

ՖՈՏՈ

1. Նա ինֆանտիլ խաբեբա է: Որոշ տղամարդիկ սիրում են հենց սիրախաղի ընթացքը: Նրանց պարզապես դուր է գալիս շատ ընկերուհիներ ունենալ: Նրանք դա խաղ են համարում:

2. Նա բնածին ստախոս է: Որոշ տղամարիկ սովոր են իրենց զուգընկերուհուն խաբել ցանկացած հարցում: Ավելին՝ նրանցից շատերին առանձնակի գրավիչ է թվում տեսնել, թե իրենց որքան կհաջողվի ձեզնից ճշմարտությունը թաքցնել: Ուստի այդպիսիների հետ առանձնակի զգույշ եղեք:

3. Նա ձգտում է իր տղամարդկությունն ապացուցել: Որոշ տղամարդիկ կարծում են, որ «իսկական տղամարդը» պարզապես պարտավոր է շատ սեքսուալ զուգընկերուհիներ ունենալ:

4. Նա վարքի բացասական դերային մոդել ունի: Նրա բոլոր դերային մոդելները կապված են դավաճանության հետ, քանի որ դա այն է, ինչ նա մանկուց տեսել է: Նա պարզապես չի կարողանում իրեն այլ կերպ պահել:

5. Նա ուզում է դա նորից փորձել: Որոշ տղամարդիկ փորձում են ուրիշ տեղում գտնել նույն ապրումները, ինչպիսիք դուք ունեիք հարաբերությունների սկզբում: Համենայն դեպս, նկատի ունեցեք, որ դա նրա խնդիրն է, ոչ թե ձեր:

6. Նա խուսափում է իրական մտերմությունից, քանի որ հարբերություններից վախ ունի: Հոգեբանները պնդում են, որ տղամարդիկ աշխատում են խուսափել իրական մտերմությունից: Սա տղամարդկանց դավաճանությունների մեծ մասի գլխավոր պատճառն է: Վախենալով սկսված հարաբերություններից՝ նրանք սկսում են հեռանալ իրենց զուգընկերուհուց, ինչը բավական հաճախ հանգեցնում է դավաճանության:

7. Նա ուզում է իրեն ցանկալի զգալ: Սա վերաբերում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց: Սպասվում է, որ տղամարդիկ պետք է «որսորդ» լինեն, բայց նրանք ոչ միշտ են ստանում արժանի գովեստը: Դա կարող է տպավորություն ստեղծել, որ մշտական զուգընկերուհին պարզապես օգտագործում է իրենց:

8. Նա նոր հանդիպումներ է փնտրում, իսկ հանդիպումները՝ նրան: Դժվար է հավատալ, բայց տղամարդը կարող է իսկապես սիրել իր կնոջը, բայց դավաճանել: Որովհետև տղամարդիկ հազվադեպ են հրաժարվում նոր ապրումներից և ծանոթություններից, նույնիսկ եթե երջանիկ են մշտական հարաբերություններում:

9. Նա պարզապես լաթ է: Հոգեբանները նշում են, որ որոշ մարդիկ չափազանց թույլ են «ոչ» ասելու համար: Երբ նրանք հնարավորություն են ունենում դավաճանելու, պարզապես չեն կարողանում հրաժարվել դրանից:

10. Նա իշխանություն է ուզում: Եթե տղամարդը հարաբերություններում իրեն չափազանց վստահ է զգում, կարող է իրեն դավաճանություն «թույլ տալ»:

11. Նա ուզում է ինքնահաստատվել: Որոշ տղամարդիկ իրենց ավելի նշանակալի են զգում, երբ միանգամից մի քանի կին են ունենում, որոնց հետ կարելի է սիրաբանել և մտերիմ հարաբերություններ ունենալ:

12. Նա դեռ չի հասունացել: Որոշ տղամարդիկ շփվում են հոգեբանորեն ոչ հասուն ընկերների հետ, ովքեր նրանց դրդում են նույն կերպ վարվել: Լինում են իրավիճակներ, երբ հասուն տղամարդիկ իրենց դեռահասի պես են պահում՝ իրար դեմ մրցելով սեքսուալ զուգընկերուհիների թվով:

13. Նա սիրում է նոր բաներ փորձել: Որոշ տղամարդիկ կարծում են, որ մեկի սիրտը գրավելով՝ կարող են շարունակել ապրել, ինչպես ցանկանան:

14. Նա հուզականորեն անկայուն է: Ինչպես կանայք, տղամարդիկ ևս հուզական տրավմաներ են տանում: Բայց դրանք յուրովի են հաղթահարում: Տամարդիկ հաճախ խեղդում են այդ զգացումները՝ հուզական ցավ պատճառելով սիրելիներին:

15. Նա հեշտասեր արու է; Որոշ տղամարդիկ պարզապես չեն տարբերում հեշտասիրությունը և սերը:

16. Նա չի կարողանում հոգ տանել: Տղամարդը, ով չի կարողանում հոգ տանել, շփոթվածություն է զգում, երբ երկարատև հարաբերություններ է ունենում: Նա հաճախ չի մտածում պատճառների մասին, որոնք իրեն ստիպում են դավաճանել:

17. Նա չի զգում, որ իրեն բավականաչափ գնահատում են: Այդ դեպքում տղամարդը կարող է հոգում դատարկություն զգալ: Այդպիսով՝ ձեր կողմից մեղադրանքները և քննադատությունը կարող են ձեր զուգընկերոջը ստիպել ուրիշին փնտրել:

18. Մարմնական սերտ կապի որոնում: Որոշ տղամարդիկ կարծում են, որ լավ հարաբերություններ հնարավոր չեն առանց հրաշալի սեքսի: Զգացումը, որ ինքը կնոջ համար հաճույքի օբյեկտ է, այդպիսի տղամարդու համար հսկայական դեր ունի հարաբերություններում: Սեքսը նոր հարաբերություններում կարող է ավելի վառ լինել, ինչի շնորհիվ նա խորը կապ է զգում նոր զուգընկերուհու հանդեպ:

19. Նա պարզապես չի կարող ընդդիմանալ: Երբեմն տղամարդիկ (հատկապես գեղեցկադեմ) պարզապես չեն կարողանում մերժել գրավիչ կնոջը:

20. Նա համոզված է, որ դուք ոչ մի տեղ չեք կորչի: Եթե ձեր զուգընկերը նախկինում ձեզ խաբել է, և դուք ներել եք, նա կմտածի, որ դուք երբեք չեք լքի իրեն, և կարող է նորից դավաճանել:

21. Նա ուզում է վերջ տալ հարաբերություններին: Որոշ տղամարդիկ դավաճանում են միայն, որովհետև ուզում են վերջ տալ հարաբերություններին: Նրանք պարզապես իրենց մեջ համարձակություն չեն գտնում ազնվորեն ասելու, ուստի ակնհայտ դավաճանության են դիմում:

22. Նա դա արդեն արել է: Մի անգամ դուք արդեն ներել եք նրա դավաճանությունը, ուստի պատճառ չկա, որ նա դա նորից չանի: Եթե տղամարդը վստահ է, որ իրեն կներեն, ինչու կողքից չզվարճանա:

23. Նա հարբած էր կամ չէր հասկանում՝ ինչ է անում: Իրենց դավաճանության համար տղամարդիկ հաճախ ալկոհոլն են պատճառաբանում:

24. Նա մեծ պահանջմունքներ ունի ձեզնից: Իհարկե, լրիվ նորմալ է, որ տղամարդը որոշակի սպասելիքներ ունի ձեզնից, սակայն չի կարելի կնոջից անհնարինը սպասել:

25. Նա դոն ժուան է: Որոշ տղամարդիկ կարող են անկառավարելի սեքսուալ ցանկություն ունենալ, բժիշկները դա հաստատում են: Տարբեր զուգընկերների հետ այդպիսի մտերմության ցանկությունը կարող է կախվածություն լինել և լուրջ հետևանքների հանգեցնել: Այդպիսի դավաճանությունն իսկապես բուժման կարիք ունի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular