ՈՒՂԻՂ. Արմեն Թավադյանի աջակիցները հավաքվել են Վերաքննիչի բակում
ՎԻԴԵՈԵրեւանի Վերաքննիչ դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունենում «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցների բողոքի ակցիան։ Նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել Ա․ Թավադյանին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 24-ին Արմեն Թավադյանը կալանավորվել է, ըստ Ոստիկանության տեսանյութի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։