ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Ալեքսանյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին

ՍՊՈՐՏ

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթել է Նիսի միջաազգային մրցաշարում:

97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը դուրս է եկել  եզրափակիչ, որտեղ առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ` դառնալով մրցաշարի ոսկե մեդալակիր:

77 կգ քաշում Կարապետ Չալյանը և 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը պարտվելով եզրափակիչներում նվաճեցին միայն արծաթե մեդալներ: Իսկ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ) բավարարվեցին միայն բրոնզե մեդալով:

Մրցաշարին Հայաստանը մասնակցում էր 10 ըմբիշով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular