ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անպարկեշտ կալանավորից մորը փրկել փորձող աղջիկը ևս դարձել է նրա «զոհը»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 23-ամյա բնակիչ Նարեկ Պեպանյանը «Կոշ» ՔԿՀ-ում պատիժ կրելու ընթացքում 2013 թվականի սեպտեմբերից սկսած` տևական ժամանակ «Odnoklasniki.ru» սոցցանցի միջոցով գումարներ է շորթել Նունե Ղ.-ից:

Հիշեցնենք, որ Նարեկն ինտիմ բնույթի հեռախոսազրույցներ է ունեցել Նունեի հետ, այնուհետև «Odnoklassnik.ru» սոցկայքում ստեղծել է «NUNE JAN» պայմանական անվամբ անձնական էջ և տեղադրել վերջինիս բջջային հեռախոսահամարը, լուսանկարները, պոռնկագրաֆիկ բնույթի այլ լուսանկարներ: Իսկ ավելի ուշ սպառնացել է Նունեին` ասելով, եթե իրեն չվճարի 3000 ԱՄՆ դոլար, ինքը կհրապարակի իրենց միջև տեղի ունեցած ինտիմ բնույթի հեռախոսազրույցների ձայնագրությունները: Armlur.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը Նարեկ Պեպանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ ՔՕ 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով (շորթումը, որը կատարվել է նախկինում հանցանք կատարած անձի կողմից) և դատապարտել ազատազրկման` 5 տարի 4 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Դատարանի վճիռը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան: Նշենք, որ Նարեկը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ «Օդնոկլասնիկի» սոցկայքի միջոցով «Կոշ» ՔԿՀ-ում պատիժ կրելու ընթացքում ծանոթացել է կանանց և աղջիկների հետ, այդ թվում՝ Նունեի: Նրանք փոխանակվել են հեռախոսահամարներով շփվել են նաև հեռախոսազանգերով: Նարեկը Նունեից թաքցրել է դատապարտված լինելու հանգամանքը, իսկ Նունեն իրեն պատմել է ամուսնու մասին և դժգոհել է նրանից: Շփման ընթացքում, Նարեկի պատմածի համաձայն, Նունեի հետ ունեցել են նաև ինտիմ բնույթի զրույցներ, որոնց մի մասը Նարեկը հեռախոսով ձայնագրել է:

Ավելի ուշ Նարեկը Նունեից պարտքով գումար է խնդրել, սակայն Նունեն հրաժարվել է նրան գումար տալ: Ապա Նունեին սպառնացել է, որ կհրապարակի իրենց միջև տեղի ունեցած ինտիմ բնույթի և իր կողմից ձայնագրած զրույցները, նաև «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում ստեղծել է «NUNE JAN» պայմանական անվամբ անձնական էջ, որտեղ տեղադրել է Նունեի բջջային հեռախոսահամարը, լուսանկարները, պոռնկագրական բնույթի այլ լուսանկարներ, վիրավորական մեկնաբանություններ: Սրանք ջնջելու դիմաց Նարեկը Նունեից պահանջել է 1000 ԱՄՆ-ի դոլար գումար: Կինը համաձայնվել է տալ գումարը: Նունեն, ով ամուսնացած է և ունի մեկ դուստր և երկու որդի, դատարանում ասել է, թե նշված սոցկայքի միջոցով շփվել է հարազատների և ծանոթների հետ: Նունեի պատմածի համաձայն՝ Նարեկը ներկայացել է Հենդո անունով և ասել, թե աշխատում է Իտալիայում և զբաղվում է ոսկերչությամբ: Հետագայում նույն տղամարդը սկսել է շփվել և զրուցել նաև Նունեի դստեր հետ: Իսկ թե ինչու է Նարեկի հետ ինտիմ բնույթի զրույցներ ունեցել, Նունեն դժվարացել է պատասխանել:

Ավելի ուշ «Հենդոն» զանգահարել է Նունեի ամուսնուն ու ասել, թե նրանք սիրեկաններ են և ժամադրվել է իր ամուսնու հետ, սակայն ժամադրավայր չի գնացել:

Օրեր անց կրկին զանգահարել է Նունեին ու սպառնացել, որ եթե պահանջված գումարը չտա, ձայնագրությունները կուղարկի Նունեի ամուսնուն և որդիներին:

Իսկ Նունեի դուստրը՝ Սեդա Մ-ն, դատարանում հայտնել է, որ այն ժամանակ, երբ «Հենդոն» փորձել է իր հետ ինտիմ բնույթի զրույցներ վարել, ինքը նրան «սև ցուցակ» է գցել, իսկ ավելի ուշ իմացել է, որ այդ նույն տղամարդը շփվում է իր մոր հետ: Նշենք, որ Նունեի դուստրը որոշել է խորամանկության դիմել: Ստեղծելով կեղծ անվամբ էջ նույն սոցկայքում՝ սկսել է շփվել «Հենդոյի» հետ և հարցրել է, թե ի՞նչ կապ ունի նա Նունեի հետ: «Հենդոն» նրան պատասխանել է, թե Նունեն իր սիրուհին է, նրան հետ սեռական հարաբերություն է ունեցել, ավելի ուշ 3000 ԱՄՆ դոլար է տվել նրան և հիմա ցանկանում է վերադարձնել:

Այս ամենից հետո էլ մայրը ստիպված դիմել է ոստիկանություն: Իսկ Նունեի ամուսինը՝ Երվանդ Մ-ն, ցուցմունք է տվել, թե կինն իրեն ասել է, թե «Հենդոն» «Օդնոկլասնիկի» սոցկայքի միջոցով փորձել է շփվել դստեր հետ, սակայն նա արգելել է, ինչի արդյունքում նույն տղամարդը զայրացել և սկսել է բաց լուսանկարներ տարածել սոցկայքում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular