ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւմ Էր պետք Գեորգի Կուտոյանի մահը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Առաջին լրատվական»-ը գրում է.
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու․ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը: «Դեպքի վայրում հայտնաբերվել է Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով, GLOCK տեսակի ատրճանակ է հայտնաբերվել, տեղում պարզել ենք, որ օրինական կարգով ստացած իր զենքն է՝ Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից նվիրած: Կան բազմաթիվ պարկուճներ և պատերին վնասվածքներ: Դեպքի վայրում Կուտոյանի հոր մասնակցությամբ գործողություններ են կատարում մասնագետները, այս պահին էլ քննչական գործողությունները շարունակվում են, նրա կնոջից և հորից բացի, այլ որևէ անձ չի եղել դեպքի վայրում, բացի դատաբժիշկներից, քրեագետներից և քննիչներից, օպերատիվ աշխատողներից»,- ասել է Մելիքյանը:

Նա հայտնել է, որ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 110-դ հոդվածի 1-ին մասով. «Խնդրում եմ, չխաբվեք 110-րդ հոդվածին, այս պահին ունեցած տվյալներով հարուցել ենք 110-րդ հոդվածով, բայց բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվելու: Կարող է լինել սպանություն, կարող է լինել սպանություն՝ քողարկված ինքնասպանությունով, հետագայում փորձաքննություններով, դրանց արդյունքով ընդհանուր պատկերը պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել»:

ՔԿ պաշտոնյան հայտնել է, որ Գեորգի Կուտոյանը հրազենային վնասվածք ունի քունքի շրջանում, հայտնաբերվել է չորս տասնյակից ավելի պարկուճ ու գնդակ. «Թե այդ զենքից են արձակվել կրակոցները, հայտնի չէ, դա կպարզի փորձաքննությունը»:

Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել է Երևանի Պարույր Սևակի 8/1 հասցեում գտնվող իրեն պատկանող բնակարանում։ Նա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որևէ քրեական գործով որևէ կարգավիճակ չի ունեցել:

Ինչպես տենում ենք՝ գործ ունենք բավականին բարդ ու խճճված մի ողբերգության հետ, որն առայժմ ավելի շատ հարցեր է առաջացնում՝ հրապարակ բերելով զանազան վարկածներ։

Տեղի է ունեցել ողբերգություն, որը պետք է առիթ դառնա ամբողջ անվտանգային միջավայրի վերանայման համար, եթե նույնիսկ տեղի ունեցածը սպանություն է։ Նման կարգավիճակ ունեցող մարդու սպանությունը կամ նույնիսկ ինքնասպանությունը հարված են պետությանը, նրա ինստիտուտներին, անվտանգությանը։

Երրորդ հանրապետության պատմության մեջ սա առաջին դեպքը չէ, երբ երկիրը ուժային ներկա կամ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի սպանություն է տեսել, հիշենք Մարդուս Յուզբաշյանի, Արծրուն Մարգարյանի, Վահրամ Խոռխոռունու սպանությունները։ Ի դեպ, պակաս ուշագրավ չէ, որ հեղափոխության հաղթանակից հետո սա երկրորդ դեպքն է, երբ գրեթե նույն սցենարով կյանքից հեռանում է նախկին բարձրաստիճան ուժայինը, եթե հիշենք, որ ամիսներ առաջ սպանվեց կամ ինքնասպան եղավ Հայաստանի նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։

Հայաստանի գործող իշխանություններն արտակարգ և բացառիկ պատասխանատվություն պիտի ստանձնեն ոչ միայն գործող, այլ այլև նախկին բարձրաստիճան պաշտոնյանների անվտանգության, նրանց հետ կապված սպանությունների բացահայտման համար, որովհետև Նիկոլ Փաշինյանի թիմը ստանձնել է ոչ միայն այսօրվա բազմաթիվ խնդիրների, այլ նաև անցյալի հետ կապված մի շարք իրադարձությունների պատասխանատվություն։ Ակնհայտ է, որ առանց անցյալի հետ կապված մի շարք իրադարձությունների վերհանման՝ հնարավոր չէ ձևակերպել այսօրվա, վաղվա համարժեք օրակարգ։

Իհարկե, Կուտոյանը որևէ կարգավիճակ չուներ այսօր քննվող որևէ քրեական գործում, սակայն չմոռանանք, որ նրա պաշտոնավարման տարիներին տեղի են ունեցել երեք առանցքային իրադարձություններ՝ Ապրիլյան պատերազմը, ՊՊԾ գնդի գրավումը, նաև հեղափոխության զարգացումը։ Այլ խոսքով՝ Կուտոյանը մի մարդ է, որը բացառիկ կարևոր դերակատարություն ու նաև տեղեկատվություն է ունեցել։

Ո՞ւմ էր պետք Գեորգի Կուտոյանի մահը։

Սա հարց է, որի պատասխանը կենսական է ոչ միայն կոնկրետ հանցագործության բացահայտման, այլ նաև մի շարք այլ՝ ոչ պակաս կարևոր հարցերի պատասխաններ տալու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular