ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների քանակը մի քանի օրվա ընթացքում կտրուկ ավելացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Նարեկ Հայրապետյանն ու Գարիկ Սարոյանն այսօր հանդիպել են սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանից դժգոհող մսավաճառների և ֆերմերների հետ:

ՍԱՏՄ պատասխանատուները նրանց ներկայացրել են սպանդանոցների ներկայացուցիչների հետ նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունները, պատասխանել խնդրահարույց հարցերին: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Գարիկ Սարոյանը պարզաբանել է, որ սպանդանոցները խոզերի սպանդն իրականացնելու են առավելագույնը 5000, մանր եղջերավոր կենդանիներինը՝ 3500, իսկ խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ 10000 ՀՀ դրամով: Իսկ կենդանի կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը 3 գլուխ կենդանուց ոչ պակաս սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա կիրականացվի անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով:

Սպանդանոցների անհրաժեշտ քանակի վերաբերյալ մտահոգություններին ի պատասխան ասվել է, որ այս պահին արդեն գործող 25 սպանդանոցների հզորությունները կարող են բավարարել Երևանի մսի պահանջարկը: Առաջիկայում շահագործման կհանձնվի ևս 23 սպանդանոց, որոնք արդեն ի վիճակի կլինեն
ծածկել ողջ հանրապետության պահանջարկը: Նշվել է նաև, որ սպանդանոցային մորթի պահանջի պարտադիր պայմանի նկատմամբ վերահսկողության խստացումը գրավել է ներդրողների ուշադրությունը. սպանդանոց կառուցելու ցանկություն հայտնողների քանակը մի քանի օրվա ընթացքում կտրուկ ավելացել է:

 

Դժգոհություն է եղել, թե գործող սպանդանոցները չեն կարող ապահովել մորթի օրական անհրաժեշտ ծավալը: Տեղում արված հեռախոսազանգի արդյունքում, ի լուր հավաքվածների սպանդանոցի տերը պնդել է, որ իրենք մեկ օրում ի վիճակի են իրականացնել մինչև 120 գլուխ խոշոր եղջերավորի մորթ:

«Ինչ վերաբերում է սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի հետաձգմանը, ապա նման լիազօրություն ՍԱՏՄ-ն չունի: Մենք տեսչական-վերահսկողական գործառույթներ իրականացնող մարմին ենք և մեր պարտականությունները կատարելու ենք՝ օգտագործելով հասանելի ողջ գործիքակազմը»,- ասել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը:

http://snund.am/%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%81-%d5%af%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d6%81%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d6%81%d5%a1%d5%b6%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b0%d5%a1/

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular