ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԴ դա­տա­վոր­նե­րի նկատ­մամբ գոր­ծադր­վող ու գոր­ծադր­ե­լիք ճնշում­նե­րը մեծ ռե­զո­նանս են առաջացնելու. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» թերթը գրում է․ 

2019 թվականն աչքի ընկավ դատական համակարգի նկատմամբ գործադրված ճնշումներով։ 

Վարչապետի հորդորով տեղի ունեցավ դատարանների շրջափակումը, որի արդյունքում դատավորներն ու դատարանների աշխատակազմերը չկարողացան ներկայանալ աշխատանքի, ինչն աննախադեպ երևույթ էր նորանկախ Հայաստանի պատմության մեջ, գուցե նաև քաղաքակիրթ մարդկության պատմության մեջ։ 

Եվ չնայած դրանից հետո իշխանությունները հայտարարեցին դատական համակարգում վեթթինգի իրականացման անհրաժեշտության մասին, բայց դրանով չբավարարվեցին։ Այս անգամ իշխանության թիրախում հայտնվեց Սահմանդրական դատարանը, որի դատավորների նկատմամբ սկսվեցին աննախադեպ ճնշումներ։ 

Իշխանությունների նպատակը մեկն է՝ վերացնել ՍԴ-ի անկախ կարգավիճակը և ունենալ իրենցից կախյալ ՍԴ դատավորներ, որոնք ընդամենը կուրորեն կկատարեն իշխանության կամքը։ Իսկ կախյալ ՍԴ ունենալու համար առաջին հերթին խնդիր դրվեց հեռացնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։ 

Եվ պատահական չէ, որ քրեական գործեր հարուցվեցին ոչ միայն ՍԴ նախագահի վրա, այլև ճնշումներ բանեցվեցին նրա շրջապատի հանդեպ: Ճնշումներն այնքան բացահայտ էին, որ նույնիսկ արժանացան միջազգային որոշ կառույցների գնահատականին։ 

ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը նշեց, թե մտահոգված է Հայաստանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործով և նրա հանդեպ սպառնալիքներով ու հորդորեց Եվրոպական և այլ միջազգային կառույցներին համակ ուշադրությամբ հետևել իրավիճակին և կանխել ցանկացած զարգացումներ, որոնք կարող են խաթարել ժողովրդավարությունը Հայաստանում։ 

Իսկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն հայտարարեց, թե իրենք տեղյակ են, որ ՍԴ նախագահը հարվածների տակ է, նրա նկատմամբ ճնշում է գործադրվում։ Ավելին, օրերս Հրայր Թովմասյանը տեսակապի միջոցով զրույց է ունեցել Ջիանի Բուքիքիոյի և Վենետիկի հանձնաժողովի այլ պաշտոնատար անձանց հետ: 

Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են Բուքիքիոյի վերը նշված հայտարարությունից և «վաղ կենսաթոշակի մեխանիզմ» նախատեսող «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի ընդունումից հետո Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունները: 

Իսկ այդ օրենքն իշխանությունները դիտարկում էին որպես ՍԴ դատավորներից ազատվելու ևս մեկ տարբերակ։ Անցած տարվա վերջին Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը: 

Եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում դատավորները, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ։ 

Իսկ դրա համար հարկատուները պետք է վճարեն ավելի քան 600 միլիոն դրամ։ 

Սա, ըստ էության, դատավորներին առաջարկվող կաշառք է, և այն դատավորները, որոնք կհամաձայնեն հրաժարական ներկայացնել աշխատավարձի չափով կենսաթոշակի դիմաց, ըստ էության հարվածի տակ կդնեն իրենց մասնագիտական համբավն ու հեղինակությունը։ 

Այս հանգամանքը իշխանությունները չեն կարող չհասկանալ, և թերևս դրանով է պայմանավորված, որ նրանք մտադիր են նոր ճնշումներ գործադրել դատավորների նկատմամբ, որպեսզի նրանք «պատվավոր» թոշակի գնան։ Սակայն ամեն ինչ պետք է այնպես բեմադրվի, թե իբր այդ որոշումը կայացնելու են դատավորները կամավորության սկզբունքի հիման վրա։ 

Ամենևին պատահական չէ, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի նախագահի ու դատավորների հարցով գաղտնի ժողով է հրավիրել, որին մասնակցել են իրավապահ կառույցների ղեկավարները: Եվ վարչապետը իրավապահներին հանձնարարել է ակտիվորեն ներգրավվել ՍԴ դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքագրելու գործին: 

Հրահանգվել է ցանկացած գնով գտնել և ստեղծել միջոցներ, որոնք կդրդեն դատավորներին հեռանալ, քննարկվել են դատավորներին հրաժարական հարկադրելու տարբեր սցենարներ: 

Սակայն այս անգամ իշխանությունները հաշվի չեն առել, որ իրենց կողմից գործադրվող ու գործադրելիք ճնշումները կարող են մեծ ռեզոնանս առաջ բերել ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային հանրության շրջանում։ 

Եվ երբ տարբեր միջազգային կառույցներ կոշտ գնահատականներով հանդես գան ՀՀ իշխանությունների հասցեին, այն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ նրանց միջազգային հեղինակության և վարկանիշի վրա։ 

Իսկ ՍԴ դատավորները, ինչպես ցույց են տալիս նրանցից մի քանիսի հետ հարցազրույցները, արժանապատիվ են ու իրենց դիրքերում ամուր:

Մանրամասները՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular